ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՓԱՌՈՒԽ ԳՅՈՒՂԻ և ՔԱՐԱԳԼՈՒԽ ԼԵՌՆԱՇՂԹԱՅԻ ԽՆԴԻՐՆ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ Է

2022-06-10 10:01

Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի և Քարագլուխ լեռնաշղթայի խնդիրն առանցքային նշանակության հարց է, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

  • Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՓԱՌՈՒԽԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԼԱՎՐՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

    2022-06-09 18:47

    Երևանում ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղից ադրբեջանական զինված ուժերին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ հարցի վերաբերյալ, լրացուցիչ պարզաբանման կարիք ունի։ Այս մասին Facebbo-ի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ լրագրողներին խնդրելով դիմել ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարություններ. «Արդյո՞ք ՌԴ ԱԳ նախարարի տված ձևակերպումները ճիշտ են, թե՞ ոչ, այսինքն հայ-ադրբեջանական դելիմիտացիայի հանձնաժողովը զբաղվո՞ւմ է նաև Արցախի սահմանների դելմիտացիայով. եթե այո, ապա ի՞նչ սահմանների մեջ, եթե ոչ, ապա ե՞ս եմ սխալ հասկացել Լավրովին, թե Լավրովն է շփոթել տեղանունները, կարող է խառնել է Փառուխը Սև լճի տարածքի, Ներքին Հանդի տարածքի հետ։ Չգիտեմ, սա պետք է պարզել»։

  • Վահագն ՄԵԼԻՔՅԱՆ․ ՆՈՒՅՆԻՍԿ ՊԱՐՏՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏՔ Է ԴՈՒ ՈՒՆԵՆԱՆՍ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ԱՅՆ ԶԻՆԱՆՈՑԸ, ՈՐՈՎ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼ

    2022-06-09 18:43

    Ցանկացած բանակցության գնալիս պետք է սահմանես քո օրակարգը, որը խստորեն պետք է հիմնված լինի ազգային, պետական շահերի վրա: Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, «Հայկական օրակարգ. Բանակցային կարմիր գծեր. պետական շահ և արժանապատվություն» թեմայով քննարկման ժամանակ նշեց ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար, արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը:

  • Արթուր ՂԱԶԻՆՅԱՆ․ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՈՒ ԱՆՍՊԱՍԵԼԻ ԻՐԱՎԻՃԱԿ. ՍՊԱՍԵՆՔ ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻՆ

    2022-06-09 15:55

    Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի կարծիքով՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Փառուխի հետ կապված հայտարարությունից հետո առաջանում է շատ հետաքրքիր ու անսպասելի իրավիճակ:

  • «Փաստ». ՍՓՅՈՒՌՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆՅԱՆԻՆ ՈՒՂԻՂ ԵՆ ԱՍԵԼ, ՈՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՆԵՆ ՄԻԱՅՆ ԱՅՆ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ, ԵՐԲ «ԱՊԱԶԳԱՅԻՆ» ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԵՌԱՆԱ

    2022-06-09 12:08

    «Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին ԱՄՆ-ում է գտնվում Սփյուռքի գործերով Փաշինյանի հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Համացանցում տեսանյութեր են հրապարակվել, թե ինչպես է Գլենդելում նրա հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ տապալվել, քանի որ դեռ հանդիպումը չսկսած՝ նրանք պաստառներ են պարզել, Արցախի դրոշներ ու վանկարկել՝ «Նիկոլ դավաճան», «Զարեհ դավաճան»։

  • «Փաստ». ԱԳՆ-ԻՑ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԱՍԵԼ ԵՆ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՀԱՅՏՆԻ 5 ԿԵՏԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԹՈՒՅԼ Է ՏՐՎԵԼ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՍԽԱԼ

    2022-06-09 11:44

    «Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Ադրբեջանը ներկայացրել է 5 կետից բաղկացած «սկզբունքները», որոնք ըստ Բաքվի, պետք է ընկած լինեին Հայաստանի հետ խաղաղության հնարավոր պայմանագրի հիմքում։ Նախ՝ մեր կողմից արձագանք եղավ, որ Հայաստանի համար այդ հինգ կետերն ընդունելի են, ապա ներկայացվեց Հայաստանի «6 կետը»՝ ի պատասխան ադրբեջանականի։

  • ԱՐՑԱԽՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՕՐԱԿԱՐԳԸ ԵՆԹԱԿԱ ՉԷ ՔՆՆԱՐԿՄԱՆ

    2022-06-09 09:26

    Ներկայացնում ենք ձեզ Gallup International-ի հայաստանյան գրասենյակի և «Բրեվիս» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի 2019-2022թթ.-ին անցկացված հարցումների մեր ձեռքին առկա տվյալներն Արցախի կարգավիճակին վերաբերող թեմայով։ Սրանք այն կարևոր փաստական տվյալներն են, որ ցույց են տալիս հասարակական իրականտրամադրությունները, որոնք որևէ կապ չունեն դե-ֆակտո իշխանությունների հովանավորությամբ ակտիվորեն շրջանառվող և «հողերը տանք, հանգիստ ապրենք» տխրահռչակ իմաստին հանգող թեզերի հետ։ Այսպես, քանակական տվյալները փաստում են առնվազն երեք կարևորագույն դրույթ՝

  • Ռուբեն ՄԵԼՔՈՆՅԱՆ․ ԵԽ-Ի ԿՈՉԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՀԻՇԵՑՈՒՄ Է ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՌԵՐԵՍՎԵԼՈՒ ՆՐԱ ԱՆԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

    2022-06-08 19:19

    Եվրոպական խորհրդարանի հորդորը դիտարկում եմ որպես քաղաքակիրթ մարդկության կողմից Հայոց ցեղասպանության հիշատակման և Թուրքիայի՝ համամարդկային արժեքներից հեռու լինելու հերթական հիշեցում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը` անդրադառնալով Թուրքիային ուղղված Եվրոպական խորհրդարանի կոչին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հարգել հայկական ժառանգությունը պաշտպանելու հանձնառությունը։

  • BLANKSPOT. ՆՈՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՀԱՏՈՒԿ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄ ԵՆ ՏԱԼԻՍ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԸՆԹԱՑԵԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ

    2022-06-08 12:36

    Շվեդական Blankspot պորտալին տրամադրության տակ են հայտնվել փաստաթղթեր, որոնք եզակի պատկերացում են տալիս այն մասին, թե ինչպես են անցկացվել բանակցությունները Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմից հետո՝ ԵԱՀԿ նախագահ Անն Լինդի օրոք: Ի թիվս այլ բաների, դրանք ցույց են տալիս, որ հավելյալ ռեսուրսների հատկացումը խաղաղության համաձայնագրի ձեռքբերման համար առաջնահերթություն չի եղել։

  • ՈՐՊԵՍԶԻ ՉԶԱՅՐԱՑՆԵ՞Ն ԲԱՔՎԻՆ

    2022-06-07 17:46

    Հունիսի 17-ին Երևանում տեղի է ունենալու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստը՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար, ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նախագահ Արմեն ԳՐԻԳՈՐՅԱՆԻ գլխավորությամբ։ ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստի ընթացքում՝ նեղ և ընդլայնված կազմով, քննարկվելու են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակը և անդամ երկրների անվտանգության մարտահրավերների ու սպառնալիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև այլ հարցեր: Նիստի ավարտին ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նախագահը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հանդես կգան հայտարարությամբ: