ԵԹԵ ՃԱՐ ՉՈՒՆԵՔ, ԹՈՒՅԼ ԵՔ, ԳՆԱՑԵՔ ՏՈՒՆ․ ԿԱՊԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԸ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
Lragir.am-ի զրուցակցին է Կապան համայնքի նախկին ղեկավար Աշոտ Հայրապետյանը։
Lragir.am-ի զրուցակցին է Կապան համայնքի նախկին ղեկավար Աշոտ Հայրապետյանը։
ՀՀ կառավարության «խաղաղության դարաշրջանի» քաղաքականությունը լրջորեն վտանգում է Հայաստանի դիմումների քննությունը միջազգային դատարաններում` Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և Հաագայի ՄԱԿ-ի Արդարադադատության միջազգային դատարանում: Այս մասին facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
Պետք է իրար կողքի դնել երկու տեսանյութ. Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն, որը ապրիլի 23-ին հայերին ցույց է տալիս «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության ժեստը, և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, որը երջանիկ ժպիտով սեղմում է թուրքի հենց այն ձեռքը, որով նա ցույց է տալիս վերոնշյալ ժեստը։ Գուցե այդ տեսաշարը պատրանքներից սթափեցնի նրանց, ովքեր ճախրում են ամպերում՝ ինչպես փաշինյանական իշխանության կողմից հապճեպորեն առաջ մղվող հայ-թուրքական բարեկամության, այնպես էլ բուն այդ իշխանության առումով։
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ Էրդողանի ապրիլ 24-ի ուղերձը ցինիզմ էր, իսկ ի՞նչ է կարծում Նիկոլը։
Ապրիլի 24-ն այն օրն է, երբ աշխարհը հիշում է թուրքերի ձեռքով 1915 թ. իրականացված Հայոց ցեղասպանությունը: Այդ օրը 250 հայ մտավորականներ եւ հասարակական առաջնորդներ կալանավորվեցին Կոնստանդնուպոլսում եւ ուղարկվեցին Չանկրի ու Այաշ, որտեղ ավելի ուշ սպանվեցին: Այս մասին գրում է Greek City Times-ը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ ցանկանում էր լուծել ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով, սակայն խաղաղ բանակցությունները փակուղի մտան 2019 թվականին՝ Հայաստանի նոր ղեկավարության հայտարարություններից և գործողություններից հետո: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»։ «Ես իսկապես ուզում էի հարցը լուծել խաղաղ, այլ ոչ թե ռազմական ճանապարհով... 2019 թվականից ի վեր Հայաստանի հետ խաղաղ բանակցությունները դադարեցվել են՝ այդ երկրում իշխանափոխությունից հետո։ 2019 թվականից Հայաստանի նոր ղեկավարության հնչեցրած անհեթեթ մտքերը փաստացի վերջ դրեցին բանակցային գործընթացին։ Օրինակ, «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»։ Նման հայտարարությունից հետո անիմաստ էր խոսել որևէ բանակցությունների մասին։ Բայց Հայաստանի ղեկավարությունն ավելի հեռուն գնաց, սկսեց սպառնալ մեզ նոր պատերազմով՝ նոր տարածքների համար, սպառնաց մեզ նոր օկուպացիայով...»,- ասել է Ալիևը Շուշիում՝ աշխարհի ադրբեջանցիների համագումարում։
Քաղաքական-հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը գրում է.
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած մոսկովյան այցի ընթացքում Փաշինյան-Պուտին 30 կետանոց «լավաշ» հայտարարությանը, որով կողմերը հավատարմություն հայտնեցին միմյանց և տարբեր ոլորտներում համագործակցության խոստումներ տվեցին, և այն դիտվեց իբրև Պուտին-Փաշինյան սիրախաղի դրսևորում, դիվանագիտական աղբյուրներից տեղեկանում ենք, որ հանդիպումն այնքան էլ «սիրային մթնոլորտում» չի անցել:
Արեւմուտք եւ Ռուսաստան միջեւ բախումն արդեն տեղափոխվել է Հայաստան, սակայն այն դեռ թեժ փուլի չի հասել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Մենք անընդհատ կապի մեջ ենք, եթե ոչ ամեն շաբաթ, ապա տասն օրը մեկ մենք անպայման խոսում ենք հեռախոսով, և հանդիպումները կանոնավոր են՝ չնայած համաճարակի ժամանակաշրջանին»։ Նախագահ Վլադիմիր Պուտինը նման ուղերձով դիմել է այցով Ռուսաստան ժամանած իր հյուրին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։