«Փաստ». ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՆԴԻՊԵՆ ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ
«Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև բրյուսելյան հանդիպումը կարող է այս տարվա մեջ վերջինը չլինել։ ԱԳՆ թերթի աղբյուրի փոխանցմամբ, նախնական պայմանավորվածության համաձայն՝ չի բացառվում, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները այս տարի հանդիպեն ևս մեկ անգամ, ի դեպ՝ դարձյալ ՌԴ-ում։ Թերթը տեղեկություն ունի, որ եթե այդ հանդիպումը կայանա, ապա այն ամփոփիչ բնույթ է կրելու։