ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

Եղիշե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ․ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱԿԱՆ ՊՐՈՑԵՍԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԻՇՏ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ Է

2021-10-21 12:38

Հաագայի միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ Հայաստանի Հանրապետության ներկայացրած հայցի բավարարումը էապես կնպաստի Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում հայկական կողմի փաստարկների ամրապնդմանը և Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչմանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին հայտնեց ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (Հաագա) Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ խոսելով «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի ընթացքի մասին: