Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՄԵՆՔ ԱՅԼԵՎՍ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆՔ
Փաստն անառարկելի է. մենք այլևս պետություն չունենք։
Փաստն անառարկելի է. մենք այլևս պետություն չունենք։
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ՝ իշխանության համար Արցախի թեման փակված է:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 14-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը Նյու Յորքում հանդիպում է նախաձեռնել Ամերիկայի հայ իրավաբանների ասոցիացիայի անդամների հետ, սակայն ընդամենը 10 մարդ է եկել: Թեև կազմակերպությունը շուրջ 300 գրանցված անդամ ունի, որոնցից շուրջ 30-ը Նյու Յորքում է բնակվում:
Անցած գիշերը կրկին անհանգիստ էր մեր բազմաթիվ հայրենակիցների համար. Բաքուն հերթական սադրանքն էր կազմակերպել Արցախի հետ սահմանին, գնդակոծվել է Պաշտպանության բանակի մարտական հենակետը, հայկական կողմից վիրավորվել է վեց զինծառայող: Իրավիճակն աստիճանաբար կայունացել է կեսգիշերն անց, Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ դիրքային կամ տարածքային կորուստներ չունենք, Պաշտպանության բանակի հրամանատարությունը հանրապետության իշխանությունների հետ միասին աշխատում է ռուս խաղաղապահների հրամանատարության հետ՝ իրավիճակի հետագա լիցքաթափման նպատակով:
Ստալինյան բռնապետությունը ինքնուրույն, տվյալ պետության ներսում կազմավորված բռնապետություն էր, իսկ Հայաստանում բռնապետությունն այդպիսինը չէ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 15-ին, «Դեպի բռնապետություն․Հետընթաց իրավունքներից» թեմայով պանելային քննարկման ժամանակ նշեց ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:
Ալիևի ելույթը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում ստի, մանիպուլյացիայի և սնապարծության հերթական դրսևորումն էր։Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգության ու պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով Արցախում հայկական հենակետի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից կրակ բացելուն, գրում է.
Հոկտեմբերի 13-ին Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն)՝ Ս. Դանիելի պատրիարքանիստ վանքում, միջնորդությամբ Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի, տեղի ունեցավ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպումը։ 1988 թվականից սկսած սա ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ի նպաստ այս ձևաչափով 17-րդ հանդիպումն էր: Հանդիպումը բացվեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի բացման խոսքով:
Հայաստանում Ֆրանսիայի նոր դեսպան Անն Լույոն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է. «Ֆրանսիան, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ միասին, աշխատում է Ղարաբաղի վերաբերյալ տևական համաձայնագրի կնքնման ուղղությամբ։ Կարող եմ ձեզ ասել, որ Նյու Յորքում շարժ է գրանցվել, ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահների հետ հաճույքով կազմակերպել ենք երկու (Հայաստանի ու Ադրբեջանի) արտգործնախարարների հանդիպումը։ Սա կարող է փոքր քայլ թվալ, բայց իրականում հսկայական քայլ է։ Հուսով ենք՝ նման կարգի այլ որոշումներ ևս կլինեն և կարող եմ վստահեցնել ձեզ, որ մենք՝ ռուսաստանցի և ամերիկացի գործընկերների հետ, գործում ենք, որպեսզի առաջ մղենք Ղարաբաղի վերաբերյալ ավելի տևական համաձայնագրի կնքմանը միտված գործընթացը»։
Մեր տարածաշրջանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ Բաքուն և Անկարան իրենց նաև ռազմական կապիտալի զգալի հատվածը դնելով, այսպես կոչված, «Թուրանական միջանցքը» (Բաքվի բռնապետն այն կոչում է «Զանգեզուրյան», Թուրքիան՝ «Նախիջևանյան») ստանալու վրա կարող են չհասնել թե՛ դրան և թե՛ հայտնվել աշխարհաքաղաքական փակուղում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանը: