ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

Ի՞ՆՉ ԼՐՋԱԳՈՒՅՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ Է ԲԱԽՎԵԼՈՒ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԷՑ-Ը ՊԵՏԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

2025-06-25 09:25

Եթե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պետականացվի հանրային գերակա շահ ճանաչելու ճանապարհով, ի հայտ կգան լրջագույն խնդիրներ, և պետության վրա կմնա միլիարդավոր դոլարներ ՀԷՑ–ին փոխհատուցելու պարտավորություն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ–ի իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։

  • ԿԽՄԿ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՄԵԾԱՑՆԵԼ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ՎՏԱՆԳԸ

    2025-06-24 19:40

    Ադրբեջանը կդադարեցնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցչության գործունեությունը Ադրբեջանում, որի մասին դեռևս հունիսի 17-ին հայտարարել էր «Ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողով»-ը (State Commission on Prisoners of War, Hostages and Missing Persons): ԼՂ փախստականների իրավապաշտպան միությունից ահազանգում են, որ գրասենյակի փակումը կարող է լրջորեն սահմանափակել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության պայմանների վերահսկումը, խաթարել կալանավորների հետ հաղորդակցման ուղիները և մեծացնել գերիների հանդեպ հոգեբանական ու ֆիզիկական խոշտանգումների վտանգը:

  • Կոնստանտին ԶԱՏՈՒԼԻՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ «ԳԼՈՒԽ Է ԿՈՏՐՈՒՄ» 2026 ԹՎԱԿԱՆԻՆ ՎԵՐԸՆՏՐՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀՆԱՐ ՓՆՏՐԵԼՈՎ

    2025-06-24 10:07

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է երկրի տնտեսական վիճակից բոլոր դժգոհներին հանել գործարար Սամվել Կարապետյանի դեմ։ РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։

  • ԿԱ՞ ԱՐԴՅՈՔ ԻՐԱՆԻՑ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ՆԵՐԹԱՓԱՆՑՄԱՆ ՎՏԱՆԳ. ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԿԱՐԾԻՔԸ

    2025-06-24 09:51

    Չնայած Իրանի միջուկային օբյեկտներին իսրայելաաամերիկյան հրթիռակոծության հասցրած վնասներին, ներկա պահին փոքր է հավանականությունը, որ հնարավոր ռադիոակտիվ ճառագայթումը կհասնի Հայաստան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՄԱԿ-ում էներգետիկայի գծով Հայաստանի ազգային փորձագետ Արա Մարջանյանը։

  • ՄԻՋԱԶԳԱՅՆԱԳԵՏ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԶԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՓԱԹԱԹԵԼ ՑԱՆԿԱՑԱԾ ՈՐՈՇՈՒՄԸ, ՈՐԸ ԿԸՆԴՈՒՆՎԻ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2025-06-23 19:08

    Իրադարձությունները շատ արագ են զարգանում, և շատ պետություններ փորձում են հնարավորինս զգուշավոր լինել իրենց գնահատականներում, հնարավորինս բալանսավորված լինեն, հասկանալու համար, թե քամիները ուր են փչում, բացի այն պետություններից, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներքաշված են այս գործընթացում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով Իրան–Իսրայել հակամարտությանը։  

  • Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ․ ԳՐԵԹԵ ԿԱՍԿԱԾ ՉԿԱ, ՈՐ ԱԴԱՄԱՆԴՆԵՐԻ ԳՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ «ՀԻՄՔՈՒՄ» ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է

    2025-06-23 15:35

    «Ռուսական ՖՍԲ-ն՝ Անվտանգության դաշնային ծառայությունը տարածել է տեղեկություն, որ բացահայտվել է Ալրոսա ռուսական ընկերությունից ալմազների գողություն, որ իրականացվել է Հայաստան տեղափոխելու նպատակով: ՖՍԲ հայտարարության մեջ նշվում է, որ գողացված ալմազները Հայաստանում մատակարարվել են մի ընկերություն, որի շահառուներից է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը: Գրեթե կասկած չկա, որ բացահայտման «հիմքում» քաղաքականություն է: Համենայն դեպս, ՖՍԲ հաղորդագրությունից հասկանալի է, որ խոսքը ինչ որ տևական պրոցեսի մասին է: Ըստ երևույթին, բացահայտումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ առաջացել է դրա անհրաժեշտությունը, և ըստ ամենայնի՝ քաղաքական անհրաժեշտությունը»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն ու շարունակում.

  • Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՉՍՏՈՐԱԳՐՎԵԼԸ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՋԱՐԴՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԻՆ

    2025-06-23 11:09

    Փաշինյանի Թուրքիա կատարած այցի «առաջին ծաղիկներն» են ուրվագծվել` Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստում, Ադրբեջանի նախաձեռնությամբ «Ստամբուլյան հռչակագիր» անունը կրող փաստաթուղթ և 5 բանաձևեր են ընդունվել, որում անդրադարձ կա նաև Հայաստանին: Այս մասին սոցցանցերում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

  • Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ․ ԱՄՆ-Ի ՄԻԱՆԱԼԸ ԻՐԱՆԻ ԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ԻՍՐԱՅԵԼԻՆ ՀԱՂԹԱՆԱԿ ՉԻ ԲԵՐԵԼՈՒ

    2025-06-23 10:52

    Որքան էլ ոմանք դեռ հիանում են իսրայելական օդուժի ու հատուկ ծառայությունների «ձեռբերումներով», այդ պետությունը փաստացի արդեն պարտված է։ ԱՄՆ-ի այսօրվա հարվածը միայն առիթ է տվել Իրանին հասցնելու Իսրայելին, թերևս, պատերազմի սկզբից ի վեր ամենաուժգին հարվածը։ Ընդամենը 25-30 հրթիռներով խոցվել են մի շարք կարևոր թիրախներ։ Թել-Ավիվում և Հայֆայում գրանցվել են զգալի ավերածություններ. յուրաքանչյուր հրթիռ բառացիորեն մեկ թաղամաս է ոչնչացրել։

  • ԹՅՈՒՐՔԱԳԵՏ․ ԱՌԱՋԻԿԱ ՇԱԲԱԹՆԵՐԻՆ ԿՀԱՍԿԱՆԱՆՔ՝ ԻՆՉ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ԵՆ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ ՀՀ ԴԵ-ՖԱԿՏՈ ԿԱՌԱՎԱՐՈՂՆԵՐԸ

    2025-06-21 12:08

    Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել է․ «Երեկ Ստամբուլում տեղի ունեցած Էրդողան-Փաշինյան հանդիպմանը հետևեց ոչ թե համատեղ հայտարարություն, այլ կողմերն առանձին կարճ հաղորդագրություններ հրապարակեցին: Դրանցում որևէ հստակություն չկա, ուստի մենք միայն առաջիկա շաբաթներին տեղի ունենալիք գործողություններից կհասկանանք, թե իրականում ինչ զիջումների են համաձայնել ՀՀ դե-ֆակտո կառավարողները:

  • Սերգեյ ՄԱՐԿԵԴՈՆՈՎ․ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱԿՆՀԱՅՏ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

    2025-06-20 21:12

    ««Տաշիր» խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին ձերբակալելու երևանյան դատարանի որոշումն առաջնային պլան է մղել Հայաստանի ներքաղաքական օրակարգը»,- այս մասին գրում է ռուս քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը Forbs.ru կայքում հրապարակված հոդվածում: Ըստ նրա, մինչև վերջերս հայկական քաղաքականությունը գրեթե բացառապես քննարկվում էր Ադրբեջանի հետ չլուծված հակամարտության համատեքստում։