ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԻԱԿ ՄԻՋՈՑՆ Է
Արցախի Հանրապետության Ազգային ժողովն ուղերձ է հղել ՄԱԿ-ին և ՄԱԿ անդամ երկրներին: «Արցախի Հանրապետության Ազգային ժողովը՝ որպես Արցախի ժողովրդի կողմից օրինական ընտրված ներկայացուցչական մարմին, դեռևս 2023 թվականի հուլիսի 27-ին միաձայն ընդունած Ուղերձով դիմել է համաշխարհային հանրությանը, ՄԱԿ անդամ պետություններին՝ կոչ անելով հանուն փրկության (Remedial Recognition) ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: