Սիրանուշ ՍԱՀԱԿՅԱՆ․ ՈՐՈՇԱԿԻ ԺԱՄԱՆԱԿ Է ՊԱՀԱՆՋՎԵԼՈՒ՝ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ԿԵՂԾԻ ԵՎ ԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Մինչև COP29-ը մամուլում հրապարակումներ, այդ թվում՝ արտահոսքեր եղան, թե քննարկվում է COP29-ին Հայաստանի մասնակցության դիմաց մի քանի գերիների ազատ արձակման հնարավորությունը: Սակայն նման բան տեղի չունեցավ, Հայաստանն էլ այդպես էլ մինչև վերջ որևէ պաշտոնական դիրքորոշում չհայտնեց, թե որոնք էին COP29-ին չմասնակցելու պատճառները: Այս և հայ գերիների ու քաղբանտարկյալների հետ կապված այլ թեմաների շուրջ News.am-ը զրուցել է միջազգային կառույցներում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ: