Mercury Public Affairs լոբբիստական ընկերությունը խզել է կապերը Թուրքիայի կառավարության հետ հայ-ամերիկյան ակտիվիստների ճնշման արշավից հետո, որոնք դեմ են Հայաստանի դեմ պատերազմում Թուրքիայի կողմից Ադրբեջանին սատարելուն, գրում է Politico-ն: Մի քանի շաբաթ շարունակ հայ-ամերիկյան ակտիվիստները փորձել են զրկել Ադրբեջանին և Թուրքիային վաշինգտոնցի լոբբիստներից, որոնց Ամերիկայի Հայ ազգային հանձնաժողովի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն անվանել էր զենքի հզոր տեսակներից մեկը: Հայ ազգային հանձնաժողովն և Ամերիկայի Հայկական ասամբլեան փորձել են ճնշում գործադրել Mercury ընկերության վրա Վաշինգտոնում և Լոս Անջելեսում ընկերության գրասենյակների դիմացն իրականացված ակցիաների միջոցով՝ կոչ անելով ընկերության հաճախորդներին խզել նրանց հետ կապերը, եթե նրանք շարունակեն ներկայացնել Թուրքիային: Արդյունքում Լոս Անջելեսի շրջանի Տնօրենների խորհրդի նախագահ Քեթրին Բարգերն ու Բարաք Օբամայի վարչակազմում աշխատանքի նախկին նախարար Հիլդա Սոլիսը կոչ են արել Mercury-ին անհապաղ խզել բոլոր բիզնես կապերը Թուրքիայի հետ: