Le Monde. ՏԱՍՆՅԱԿ ԱՂՔԱՏ ՍԻՐԻԱՑԻ ՎԱՐՁԿԱՆՆԵՐ ԵՆ ԶՈՀՎՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
Ձմռանն Անկարան այդ ջոկատներն օգտագործում էր Լիբիայի մայրաքաղաքը մարշալ Հաֆթարի ուժերից պաշտպանելու համար, իսկ այժմ նրանց ուղարկել է Կովկաս` ադրբեջանական բանակին աջակցելու համար: Հոկտեմբերի 5-ին Jesrpres լրատվական կայքը, որին հաջողվել է ձեք բերել «Սուլթան Մուրադ» բրիգադից մի քանի գրոհայինների գիշերային հուղարկավորության կադրերը, հայտնել է, որ ընդամենը տաս օրվա ընթացքում առաջնագծում 85 վարձկան է մահացել: Հարցը ծայրաստիճան զգայուն է. անհայտ կորած զինվորների հարազատները հրաժարվում են քննարկել այս թեման նույնիսկ նրանց մահը ճանաչելուց հետո: Ըստ ավելի թարմ, բայց չճշտված տեղեկատվության` կորուստները գերազանցել են 150 մարդը, գրում է Le Monde-ը: