ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

ԹԱԿԱՐԴ ԻԼՀԱՄԻ ՀԱՄԱՐ

2020-10-02 21:30

Իլհամ Ալիևն իրեն հաշիվ տալի՞ս է, թե ինչ փակուղի մտցրեց իր երկիրն ու իրեն։ Ամենայն հավանականությամբ՝ տալիս է, բայց արդեն ուշ է։ Բոլորին ակնհայտ է, որ ոչ մի բլիցկրիգ Ադրբեջանին չհաջողվեց։ Իհարկե, ադրբեջանական քարոզչությունը կարող է օրական մի քանի անգամ զեկուցել նույն բնակավայրերի «ազատագրման» մասին, բայց փաստացի Ադրբեջանն առաջընթաց չունի, այլ ունի տեխնիկայի և, իհարկե, մարդկային մեծ կորուստներ։ Արդեն մոտ երկու հազար։

  • ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԱՏՕ ԿԱՄ ՀԱՊԿ-2 ԴԱՇԻ՞ՆՔ

    2020-10-02 19:00

    Հակամարտության միջազգայնացման ֆենոմենը Համավարակի, ԱՄՆ-ում ընթացող նախընտրական պայքարի և, վերջապես, սեպտեմբերի 27-ի կիրակի օր լինելու վրա արված խաղադրույքն արդարացված գտնվեց լոկ տեսության մակարդակով։ Գործնականում ամեն ինչ այլ ընթացք ստացավ. համաշխարհային հանրությունը պատրաստակամ շեղվեց վերոնշյալ խնդիրներից՝ հանուն գլոբալ խնդրի։ Արդեն կիրակի առավոտյան Թուրքիայի և Ադրբեջանի առաջին դեմքերը տհաճ անակնկալի եկան այն փաստից, որ աշխարհը միանգամից մոռացավ համավարակի մասին և սկսեց խոսել հակամարտության գոտում ահագնացման անթույլատրելիության մասին։

  • ԻՆՉՊԵՍ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՆՈՐ ԱՎԱՆՏՅՈՒՐԱՆ

    2020-10-02 11:34

    Չկան առանձնապես կասկածներ, թե որ կողմն էլ վերսկսել մարտական գործողությունները Ղարաբաղի ճակատագծում։ Միանշանակ դա Ադրբեջանն է, Թուրքիայի ակնհայտ աջակցությամբ։ Տարիներ ի վեր, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում էր բացահայտ, որ պատերազմը ավարտված չէ, և շարունակվելու է։ Ռազմատենչ հայտարարությունները, որոնք հնչեցնում էր Բաքուն, ինչպես նաև հրադադարի խախտումները ճակատագծում անթիվ անհամար են։ Միջադեպերը երբեմն երբեմն կարող էին իհարկե առաջանալ տարերայնորեն, սակայն դրանց մեծ մասը կանխամտածված են եղել, որպեսզի ցույց տան Ադրբեջանի ժողովրդին, որ իշխող վերնախավը չի հաշտվել 1991-94 թթ պատերազմում կրած պարտության հետ և գերակա դիրքերի կհասնի, եթե նույնիսկ հարկ լինի՝ ուժով։

  • ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ․ ԱՐՑԱԽՆ ԻՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՐԲԵՎԷ ՉԻ ԳՐԱՎՎԵԼ ԵՎ ԵՐԲԵՎԷ ՉԻ ԳՐԱՎՎԻ

    2020-10-01 11:39

    Դիրքային շոշափելի փոփոխություններ առաջնագծում տեղի չեն ունեցել, ընթացել են շատ ինտենսիվ և լայնածավալ մարտեր։ Տեղեկությունը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

  • «ԱՎԱԳ ԵՂԲՈՐ» ՆԵՈՕՍՄԱՆԻԶՄԸ

    2020-09-30 20:11

    Այս օրերին շատ ու միանգամայն արդարացի խոսվում է այն մասին, որ սեպտեմբերի 27-ից վերսկսված մարտական գործողություններն արցախ-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով ավելի ճիշտ է բնութագրել ոչ թե որպես Ադրբեջանի, այլ որպես ադրբեջան-թուրքական ագրեսիա:

  • ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽԻ ԴԵՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՓՈԽՈՒՄ Է ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ

    2020-09-30 18:23

    «Բանակցային գործընթացն այլևս չի կարող ղարաբաղյան խնդրի շրջանակներում մնալ իր նախկին տեսքով»,- «ԳԱ»-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարեց ՌԳԱ ՀՏՄՀԻ-ի գլխավոր գիտաշխատող, Կովկասագետների գիտական ընկերության նախագահ Ալեքսանդր Կռիլովը:

  • ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂԸ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է

    2020-09-29 13:40

    «Եվ այսպես, Ադրբեջանն ու նրա հետևում կանգնած Թուրքիան ընտրել են պատերազմը՝ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը հօգուտ իրենց լուծելու համար։ Երկիրը՝ հայտնի ողջ աշխարհին 20-րդ դարասկզբին իր հայ բնակչության մասսայական բնաջնջմամբ, 100 տարի անց մատակարարում է և խրախուսում է նախկին միութենական հանրապետությանն իր մղումներում՝«թույլ չտալ այսպես կոչված երկրորդ հայկական պետության հետագա գոյությունը», «մաքրել օկուպացված հողերը»։

  • ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՐԵՎԱՆԻ ԱՆԱՏԱՄՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՂԻՂ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ Է ԱԼԻԵՎԻ ՍԱՆՁԱՐՁԱԿՈՒԹՅԱՆԸ

    2020-09-23 19:13

    Սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում բացվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանը, նույն օրը կազմակերպությունը նշեց իր հիմնադրման 75-ամյակը: Այդ առիթով անդամ պետությունների ղեկավարները տեսագրեցին և հաջորդ օրը հնչեցրին տեսաուղերձներ՝ արտահայտելով իրենց մտքերը ՄԱԿ-ի հետագա զարգացման և գլոբալ խնդիրների լուծման վերաբերյալ։ Խոսում էին հիմնականում մարտահրավերներին առավել արդյունավետ արձագանքելու նպատակով համաշխարհային կառույցի բարեփոխման անհրաժեշտության, բաժանարար գծերի վերացման և փոխօգնության ու համագործակցության ընդլայնման անհրաժեշտության մասին՝ հատկապես կորոնավիրուսի համավարակի պայմաններում:

  • ՀՀ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ

    2020-09-18 14:59

    Սկիզբը՝ https://golosarmenii.am/am/article/94775/hh-yerkrvord-nakhagah-rrvobyert-qvocharyani-handipvome-pvordzagyetnyeri-hyetԱլեքսանդր Մարկարով․ Բոսնիա-Հերցեգովինան հետաքրքիր պետություն է։ Խորհրդարանը բաղկացած է խորվաթներից, սերբերից եւ բոսնյակներից, նախագահությունը նույնպես բաժանված է երեք մասի, նախագահ հերթով են ընտրում։ Նշեցիք, որ Ալիեւ-ավագը, ըստ էության, չուներ այնպիսի հեղինակություն, որը թույլ կտար բանակցել այլ տարբերակ, որտեղ Ղարաբաղը դառնար կամ անկախ, կամ Հայաստանի մաս։ Նրանից հետո դժվար Ադրբեջանում կլինի որեւէ մեկը, որ կունենա այդ նույն հեղինակությունը, ինչը տանում է նրան, որ կարգավորումը այն տարբերակով, որը մենք տեսնում ենք՝ անկախությունը դե-ֆակտո եւ դե-յուրե ճանաչելը դառնում է բարդ։ Հնարավո՞ր է միջազգային այնպիսի իրավիճակի ստեղծում, որտեղ նոր Դեյթոն է ի հայտ գալու մեր փոխհարաբերությունների մեջ, եւ ինչպիսի՞ն է պոտենցիալ այնպիսի իրավիճակը, որտեղ նոր «Դեյթոնի» պայմանները թելադրվելու են Հայաստանին ու Ադրբեջանին։

  • ՀՀ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2020-09-18 14:53

    Ռոբերտ Քոչարյան – Բարեւ ձեզ։ Դուք եւ՛ լուսաբանում, եւ՛ ուսումնասիրում եք այն հարցերը, որոնք այսօր ծառացած են երկրի առջեւ։ Երեւի ամենազգայուն հարցերը դա երկրի անվտանգությունն է, Ղարաբաղի հարցի կարգավորումը։ Ճակատագրի բերումով ես երկար-երկար տարիներ ուղղակի առնչվել եմ այդ հարցերին։ Ղարաբաղի հարցում 1992 թվականից մինչեւ 2008 թվականը այն անձն էի, ով որոշիչ դեր էր խաղում՝ այդ ամբողջ բանակցային գործընթացում։ Բայց համոզված եմ, որ դուք շատ ավելի լավ եք տիրապետում թվերին, փաստաթղթերին, քանի որ ուսումնասիրում եւ վերադառնում եք դրան, իսկ ես երեւի ավելի լավ եմ հիշում այն մոտիվացիան եւ, ընդհանրապես, ինչու ենք այս կամ այն հարցում դրսեւորել այս կամ այն մոտեցումը։ Սա չի մոռացվում, եւ, կարծում եմ, տվյալ դեպքում ձեր փաստագրական գիտելիքները մենք այսօր կարող ենք միացնել իմ ոչ թե փաստագրական, այլ բովանդակային գիտելիքներին, շարժառիթներին, որոնք տարբեր ժամանակահատվածներում տարբեր են եղել, եւ այդ սիմբիոզը, կարծում եմ, կարող է բերել հետաքրքիր եզրահանգումների եւ հետաքրքիր լինել մեր ժողովրդի համար։