ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆԻ ՀԱՏՈՒՄՆ ՈՒ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԱՌևԱՆԳՈՒՄՆ ԱՀԱԶԱՆԳՈՂ ԱՅԼ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ Է ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ՀՀ դատախազությունից տեղեկանում ենք, որ Հայաստանի զինված ուժերի զինծառայող Գուրգեն Ալավերդյանի՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքով քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին մասով (մարդուն առեւանգելը մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ): Հարուցված քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը: