ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ Է ՓՆՏՐՈՒՄ

2019-04-27 17:28

Նիկոլ Փաշինյանը վերջերս գանգատվեց հայ հասարակության մեջ Արցախի վերաբերյալ հստակ ձևակերպված հայեցակարգի բացակայությունց։ Իբր՝ դեռ չի կողմնորոշվել հայ հանրությունը, թե կոնկրետ ինչ է ցանկանում այդ հարցում, որպեսզի ինքը՝ Նիկոլը գնա ու հասնի դրան։ Եվ հստակ ձևակերպված այդ հայեցակարգի բացակայության խորապատկերին դաշտ է բացվում տարբեր խոսակցությունների և շահարկումների համար։

  • ԱՐԴՅՈՔ ՃԱՆԱՉԵ՞Լ ԵՆՔ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

    2019-04-25 20:39

    Հայկական աշխարհը նշում է Օսմանյան կայսրությունում և Թուրքիայում 1915-1923թթ. տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը: Ավելորդ է ասելը, թե ինչ նշանակություն ունի այդ ողբերգությունը հայ ժողովրդի պատմության համար և որքան է այն արմատավորվել մեր պատմական հիշողության մեջ: Այս թեմաներով գրվել են հարյուրավոր մենագրություններ, նկարահանվել են գեղարվեստական և փաստավավերագրական ֆիլմեր, գրվել են երգեր և ստեղծվել ասոցիացիաներ:

  • «ՊԱՏԵՐԱԶՄԸ ՊԱՏՎԻՐԵԼ ԷՐ ՄՈՍԱԴԸ, ԻՍԿ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԲՈԼՈՐԸ ՍՏՈՒՄ ԵՆ»

    2019-04-25 15:05

    Մարտի վերջին «ԳԱ»-ում հրապարակվել էին հոդվածներ, որոնք պատմում էին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում առկա ողբալի վիճակի մասին, այնտեղ տիրող անդրկուլիսյան բանսարկությունների, կեղտոտ գզվռտոցի, խմբային խարդավանքների, համատարած անվստահության ու կասկածամտության մթնոլորտի։ Այդ հոդվածների առիթ դարձավ «Ազատ Ադրբեջան» հասարակական շարժման կողմից պատրաստված ֆիլմը, որը պատմում է նախարարության ղեկավար Զաքիր Հասանովի կենսագրության ամոթալի փաստերի մասին։

  • ԼԱՎԱՏԵՍ ԼԱՎՐՈՎԸ ԵՎ ԻՐԱՏԵՍ ԲԱԲԱՅԱՆԸ. Ի՞ՆՉ Է ՄՆՈՒՄ ՆՍՏՎԱԾՔՈՒՄ

    2019-04-23 08:10

    Մոսկովյան հանդիպումից երեք օր անց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կրկին ընդգծեց դրա արդյունքները, հայտարարելով իր լավատեսության մասին, թե կողմերը կկատարեն ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ի պատասխան՝ պաշտոնական Ստեփանակերտը նշեց, որ Արցախում ուրախ կլինեին կիսել ռուսաստանյան կողմի լավատեսությունը, սակայն Ադրբեջանն անկանխատեսելի երկիր է, ուստի ամեն ինչ ցույց կտա ժամանակը։

  • ՄԻՔԱՅԵԼ ՄԻՆԱՍՅԱՆ․ ԵՐԿՈՒ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ՝ ՄԵԿ ՆՊԱՏԱԿ

    2019-04-20 12:58

    «Նեզավիսիմայա գազետա»-ում հրապարակվել է Միքայել Մինասյանի հոդվածը, որը վերնագրված է «Երկու պետություն՝ մեկ նպատակ. Հայ-ռուսական դաշնակցությանն անհրաժեշտ է նոր ճարտարապետություն», տեղեկացնում է Panorama.am-ը։

  • ԱՐՑԱԽԸ «ԳՈՐՇ ԳՈՏԻ» ՉԷ, ԲԱՅՑ ԵԿԵ՛Ք

    2019-04-13 08:31

    Ստրասբուրգում ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, պետք է ասել, բավական հետաքրքիր է անցնում։ Ճիշտ է, դատելով ԶԼՄ-ներ հրապարակումներից, տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանի Ազգային ժողովը ներկայացնում է միայն Նաիրա Զոհրաբյանը, որը ելույթ ունեցավ երկու անգամ և երկու անգամն էլ՝ բավական տպավորիչ ու ծանրակշիռ։ Պատվիրակության մյուս պատգամավորները, որը Ստրասբուրգ է մեկնում չգիտես ինչու լրիվ կազմով (նախկինում գնում էին միայն հիմնական անդամները), հաջողությամբ յուրացնում են քաղաքական զբոսաշրջության ավանդույթները, որոնց հիմքը դրվել է Եվրոպայի խորհրդին մեր երկրի անդամակցման առաջին տարիներին։

  • ԽԱՎԻԱՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՄԻԵԴ-Ո՞ՒՄ

    2019-04-12 07:33

    Ապրիլի 4-ին միջազգային իրավունքի ոլորտի փորձագետ Արա Ղազարյանը հայտարարեց, որ սպասվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներ 23 գործերով, որոնք վերաբերվում են Ադրբեջանի 2016թ. ապրիլյան ագրեսիայի ընթացքում հայ զինվորականների և խաղաղ բնակիչների խոշտանգումներին։

  • ԱՆՀԱՐՄԱՐ ՎԻՃԱԿՆԵՐ՝ ՄԵԿԸ ՄՅՈՒՍԻ ՀԵՏԵՎԻՑ

    2019-04-08 19:40

    Հերթական անհարմար վիճակն է ստեղծվել։ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը ադրբեջանամետ մի կայքի տված հարցազրույցում ասել է հետևյալը. «Հիմա գնդակը հայերի դաշտում է. նրանք պետք է համոզեն իրենց սեփական բնակչությանը, որ խաղաղություն է պետք։ Նրանք երբեմն ասում են՝ վա՜յ, գիտե՞ք, Ղարաբաղում այնքան բարդ մարդիկ են… Տղերք, բայց դա ոչ թե մեր, այլ ձեր խնդիրն է։ Դուք պետք է բացատրեք մարդկանց, որ առանց Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու Հայաստանը ապագա չունի»։

  • ՍԻԼԻԿՈՆԱՅԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ՝ ՍԻԼԻԿՈՆ-ԽԱՆՈՒՄԻՑ

    2019-04-06 16:06

    Մեհրիբան Ալիևան, որը լայն շրջաններում հայտնի է պլաստիկ վիրահատությունների նկատմամբ իր անսանձ սիրով, որոնք նրա դեմքն արդեն վերածել են գրեթե անշարժ դիմակի, հանկարծ որոշեց իր բաժինը ներդնել ամուսնու ռազմատենչ հռետորաբանության մեջ։ Եվ Ապրիլյան պատերազմի ենթատեքստում բավական անսպասելիորեն արտանետեց ագրեսիվ հայտարարություններ, որոնք հատկանշական չեն քաղաքականությանը չմիջամտող արվեստ գնահատողի և տարաբախտ հայրենակիցների սրտացավ հովանավորի իր նախկին իմիջին։ Հայտարարություններն այդ գործնականում չէին տարբերվում իր ամուսնու բեղերից թռչող սովորական օդացնցումներից, սակայն դիտորդներին առիթ տվեցին հավաստելու, որ Մեհրիբան-խանումը նախապատրաստվում է ռեգենտի դերին, նկատի առնելով պետություն կառավարելու համար իր որդու ակնհայտ անպիտանիությունը, կամ էլ կուսակալի դերին, եթե ընտանիքի ղեկավարը ինչ-ինչ պատճառներով չկարողանա կառավարել սուլթանությունը կամ եթե իշխող կլանները տիկնոջ գահ բարձրանալն ավելի շահավետ տարբերակ համարեն իրենց համար։

  • ԻՆՉ, ՈՐՏԵՂ, ԵՐԲ. ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ ՄԵՍԻՋԸ

    2019-04-04 08:05

    Մարտի 30-ին ելույթ ունենալով Նյու Յորքի հայ համայնքի ներկայացուցիչների առջև, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը սենսացիոն հայտարարություն արեց։ Նախ՝ այն մասին, որ հայկական կողմից չեն լինելու ոչ մի զիջումներ, երկրորդ՝ «տարածքներ խաղաղության դիմաց» պարտվողական բանաձևի փոխարեն գործի գցեց իրենը. «նոր պատերազմ՝ նոր տարածքներ»։ «Այդ խրամատային վիճակից, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք և ավելացնելու ենք այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»,- ասաց նա։ Զարգացնելով իր միտքը արդեն «Գոլոս Արմենիի»-ին տված հարցազրույցում, նախարարն ընդգծեց, որ առնվազն անընդունելի է Հայաստանի, հայկական բանակի, Արցախի հետ խոսել ուժի դիրքերից և հայ ժողովրդին սպառնալ պատերազմով։ Եվ հավելեց, որ հասարակությունը նույնպես պետք է ընդունի դա։