ՀՀ ԱԳՆ․ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵՔՍՏՈՒՄ ՈՐԵՎԷ ԵՐԿՐԻ ԴԵՄ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԱՀԱՆՋ ՉԿԱ
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հոկտեմբերի 4-ին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան մեկնաբանել էր վերջին շրջանում Ադրբեջանից ավելի հաճախ հնչող ռազմատենչ հռետորաբանությունը: Հաջորդ օրն Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն էր մեկնաբանություն տարածել ՀՀ ԱԳՆ խոսնակի հայտարարությունների վերաբերյալ: Այս կապակցությամբ «Արմենպրես»-ն Անի Բադալյանին խնդրել է պատասխանել մեր մի քանի հարցերի: