ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

«ՎՈԼՆԸՐԹԸ» ՀՀ-Ի ԴԵՄ 1,2 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՀԱՅՑ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

2024-06-26 17:10

«Վոլնըրթ»-ը Հայաստանի դեմ 1,2 միլիարդ դոլարի հայց է ներկայացրել․ ընկերության ներդրումը ԶՊՄԿ-ում խաթարվել է Կառավարության քաղաքական արշավի պատճառով, որի նպատակը կոմբինատում զգալի բաժնեմաս ձեռք բերելն էր: «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակը տարածել է իր վստահորդի՝ «Վոլնըրթ Ֆայնենս Լիմիթիդ» ընկերության մամուլի հաղորդագրությունը: