Ո՞Վ Է «ՍԽԱԼ» ՀՈՂԵՐ ՏՎԵԼ ԿԻՐԱՆՑԵՑԻՆԵՐԻՆ. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԳԵՏԸ ՎԵՃԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ Է ՆՇՈՒՄ
Բացառված է, որ ՀՀ–ում որևէ համայնքապետ կարողանա իր վարչական տարածքներից դուրս հողհատկացում իրականացնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը` անդրադառնալով Կիրանցում ստեղծված խնդրին։