Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՀՀ-Ն ՈՒԶՈՒՄ Է ԻՐ ՎՐԱՅԻՑ ԳՑԵԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ իշխանությունները փորձում են Ներքին Հանդի մոտ տեղի ունեցած միջադեպի պատասխանատվությունը գցել իրենց վրայից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը՝ մեկնաբանելով ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը։