ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

Սերգեյ ՄԱՐԿԵԴՈՆՈՎ․ ԻՆՉՈ՞Ւ «ՀԻՄԱ» ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԹԵՄԱՆ ԱՅԴՔԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԴԱՐՁԱՎ

2024-01-26 10:04

«Հայաստանի Հանրապետությանը նոր Սահմանադրություն է պետք։ Ոչ թե սահմանադրական փոփոխություններ, այլ նոր Սահմանադրություն»։ Այս թեզը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղղեց արդարադատության նախարարության աշխատակիցներին՝ նրանց հետ հանդիպման ժամանակ։ Սակայն, այս հայտարարությունը ակնհայտորեն դուրս է գալիս կորպորատիվ հանդիպման շրջանակներից: Պետության հիմնական օրենքը վերաբերում է ոչ միայն պրոֆեսիոնալ իրավաբաններին և իրավապահներին, այլև երկրի բոլոր քաղաքացիներին։ Այս մասին սոցցանցերում գրել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։