«ՄՈԽՐՈՏԻԿԸ ԵՎ ՌՈՔՆՌՈԼԸ» ԱՄԱՆՈՐԻՆ
2025 թ․ հունվարի 4-ին և 5-ին Երևանի պատանի հանդիսատեսին սպասում է «Մոխրոտիկը և ռոքնռոլը» ամանորյա գրավիչ ներկայացումը՝ Շառլ Պերոյի հեքիաթների մոտիվներով։
2025 թ․ հունվարի 4-ին և 5-ին Երևանի պատանի հանդիսատեսին սպասում է «Մոխրոտիկը և ռոքնռոլը» ամանորյա գրավիչ ներկայացումը՝ Շառլ Պերոյի հեքիաթների մոտիվներով։
Վերջին 300-400 տարիներին գրված օպերային գլուխգործոցները միավորվել են մեկ ներկայացման մեջ. Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում պրեմիերա է՝ «Լաբիրինթ» ներկայացումն առաջինը հենց հայկական բեմում է ցուցադրվում։ Նախագծի պրոդյուսեր, գաղափարի ու սցենարի հեղինակ, ռուսաստանաբնակ Օլեգ Թումանովն ասում է՝ սա օպերային աշխարհում յուրօրինակ նոու-հաու է։
«Արկտիկական բեմ» երկրորդ միջազգային թատերական փառատոնի կազմկոմիտեի հրավերով և ԴԻԱԼՈԳ կազմակերպության ղեկավարության աջակցությամբ Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը 2024 թ․ նոյեմբերի 15-22-ը Մուրմանսկում մասնակցել է այս նշանակալի մշակութային իրադարձությանը և դրա արդյունքում պարգևատրվել երկու հատուկ դիպլոմով։
Նզովյալ նկարների պատմությունները շրջանառվել են դարեր շարունակ, և մենք սիրում ենք այս պատմությունները, քանի որ դրանք ենթադրում են, որ ստեղծագործական գործընթացը կարող է անդրշխարհիկ ինչ-որ բան արթնացնել: Արդյո՞ք արվեստի որոշ գործեր չար էներգիա են պարունակում. էներգիա, որը հանդես է գալիս առեղծվածային կերպով՝ վնասելով նրանց, ովքեր շփվում են արվեստի այդ գործերի հետ։ Դա հաստատապես պարզելու ոչ մի միջոց չկա, թեպետ թանգարաններում և մասնավոր հավաքածուներում կան բազմաթիվ նկարներ, որոնք, ըստ ասեկոսեների, անիծված են, բնակեցված անհանգիստ ոգիներով կամ չար էներգիայով համակված, գրում է Observer պարբերականը։
Հայաստանում նկարահանվում է լիամետրաժ ֆիլմ՝ «Ոսկե դուբլ» խորագրով, որի գլխավոր դերում հանդես է գալիս Եգոր Բերոևը։ Այն ստեղծվում է AP Cinema կինոընկերության ու START օնլայն-կինթատրոնի կողմից։ Ֆիլմը նվիրված է Նիկիտա Սիմոնյանի կյանքին ու մարզչական կարիերայի փայլուն փուլերից մեկին։
Ուրախ տրամադրություն, երգ, պար, անդադար ծափեր, մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ հանուն հայրենիքի զոհվածների։ Եվ այս ամենը մեկ վայրում՝ Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում, իսկ բեմում՝ Hayat Project-ն է։
Հնագետները ապացույցներ են հայտնաբերել Հրեաստանի դեմ ասորեստանցիների ռազմական արշավանքի մասին, որը հանգեցրել է Երուսաղեմի պաշարմանը։ Գրում է Live Science-ը։
Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի և Գերմանիայի Մյունստերի համալսարանի հնագետները Հայաստանի հնագույն Արտաշատ քաղաքում հայտնաբերել են նախկինում անհայտ վաղ քրիստոնեական եկեղեցու մնացորդներ, հայտնում է Մյունստերի համալսարանի կայքը։
Երկու տարվա լռությունից հետո հայոց աշխարհում հայտնի մանկապատանեկան «Վարանդա» երգչախումբը կրկին հնչեցրեց իր ձայնը։ Երևանի Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը, նաև այլ հարթակներում տեղի ունեցան այս պատմական կոլեկտիվի համերգները, որը 1992 թվ․-ին, Արցախի մշակութային կենտրոն՝ Շուշիի ազատագրումից անմիջապես հետո ստեղծել էր մեր Լիբանանի հայրենակից, երաժիշտ ու խմբավար Զաքար Քեշիշյանը։
Իտալացի մասնագետները նշում են, որ նկարը, որը գտել է հին իրեր վաճառողը իտալական Կապրի կղզում գտնվող տան նկուղը մաքրելիս, և որը նրա կինը պարբերաբար նկարագրել է որպես «սարսափելի», Պաբլո Պիկասոյի օրիգինալ գործն է: Այն բանից հետո, երբ 1962 թվականին Լուիջի Լո Ռոսսոն պատահաբար գտել է նկարը, նա ծալված կտավն իր հետ տարել է Պոմպեյ, որտեղ այն հաջորդ մի քանի տասնամյակների ընթացքում կախված է եղել իր հյուրասենյակի պատին էժանագին շրջանակի մեջ, գրում է The Guardian-ը։