ՄՇԱԿՈՒՅԹ

«Փաստ»․ ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ ԳԻՐՔԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԲԵՍՏՍԵԼԼԵՐ Է ԴԱՐՁԵԼ

2022-11-26 12:01

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ընդամենը մի քանի ամիս առաջ՝ հուլիսին, Մոսկվայում լույս տեսավ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի «Քաղաքականությունը որպես սյուժե. ժամանակակից նախընտրական արշավների դրամատուրգիան» գիրքը։ Երևանյան գրախանութներում այն կարծես ներկայացված չէ (մեկ-երկու կենտրոնական խանութներում, համենայն դեպս, առկա չէր)։ Բայց պարզվում է, որ գիրքը լուրջ հաջողություն է գրանցել մոսկովյան գրական հարթակներում։