Երևանի քաղաքապետարանից հերքել են լուրը, ըստ որի՝ Կենդանաբանական այգուց զեբր է փախել։ Այյս մասին գրել է Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը՝ դեպքն անվանելով «անհաջող կատակ»։
Նա մանրամասնել է, որ քաղաքացին իրեն պատկանող ավանակին ներկել է զոլերով և տեսանյութ նկարահանելու համար տարել Մյասնիկյան պողոտա։ Մադաթյանը տեղեկացրել է, որ քաղաքացու ինքնությունն այժմ իրավապահները պարզում են։
Փոխքաղաքապետը հավելել է, որ կենդանաբանական այգու զեբրերն ապահով են և գտնվում են իրենց ազատավանդակում։
Shamshyan. com-ը, որը տարածել էր ներկված ավանակի լուսանկարն ու տեսանյութը, գրել էր, որ իրավապահները հաղորդում են ստացել, ըստ որի՝ Երևանի կենդանաբանական այգում պահվող զեբրը վանդակից դուրս է եկել և հայտնվել Մյասնիկյան պողոտայում։
Armenia Today
