Последние новости

«Հրապարակ». ԳՐԻԳՈՐԻ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻՆ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼ ՉԻ ՏՎԵԼ ԿՏՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԹԻԿՈՒՆՔԸ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ողջ օրը լուրեր էին շրջանառվում, թե ՀՀ ԶՈՒ երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը՝ Յուրի Խաչատուրովի որդին, հրաժարական է տվել։ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, թե հրաժարական չի տվել։ Թեև մեր աղբյուրներն ասում են, որ պարզապես ռազմական դրության իրավիճակում չեն ընդունել նրա հրաժարականի դիմումը։

Իսկ ի՞նչ է տեղի ունեցել իրականում։ Գրիգորի Խաչատուրովը հարավում ստեղծել է պլացդարմ, հավաքել է զորախումբ, զինամթերք և օրեր շարունակ խնդրել է, որ ռազմաքաղաքական ղեկավարությունը թույլ տա իրեն՝ կտրել ադրբեջանական բանակի թիկունքը: Դա եղել է Շուշիի հանձնումից մի քանի օր առաջ, և այդ մասին կիսատ-պռատ հայտարարություններ են արել նաև տարբեր անձինք, բայց քանի որ եղել է կոնկրետ ծրագիր՝ հանձնելու Շուշին, որովհետև Շուշիի հանձնումից հետո միայն կարող էին նման պարտվողական համաձայնություն կնքել, ուստի նրան թույլ չեն տվել»։

Aysor.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ