Արտակ Բեգլարյանը ֆլեշմոբ է առաջարկում արցախցիներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի կինն ու դուստրն արդեն Ստեփանակերտում են։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնում է, որ իր ընտանիքն արդեն Արցախում է։ Նա Facebook-ի իր էջում տեսաուղերձ է հրապարակել։
«Սիրելի արցախցիներ, պատերազմն ավարտված է։ Սա, իհարկե, արհավիրք էր բոլորիս համար։ Շատ ընտանիքներ դժբախտություններ են ունեցել, բայց կյանքը շարունակվում է»,- ասում է Բեգլարյանը։
Նա ընդգծում է՝ Արցախն ու հայրենիքը մեծ կորուստներ են ունեցել, բայց հիմա պետք է մտածել ապագայի՝ հայրենիքը զորացնելու, շենացնելու մասին։ Դա պետք է սկսել Արցախ վերադառնալով։
«Մեր օջախների ծուխը կրկին պետք է վեր հառնի՝ ի հեճուկս չուզողների։ Բոլորս պետք է այս ուղղությամբ քայլ կատարենք։ Իմ ընտանիքը վերադարձել է։ Տեսեք՝ Նանեն իմ գրկում է»,- ասում է Արտակ Բեգլարյանը։ Դուստրն էլ, իր անունը լսելով, շտապում է ընդհատել հայրիկին ու իր կողմից էլ մի քանի բառ ասել, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
«Եկ տոն, եկ Արցախ»,- կոչ է անում ընտանիքը։ Տեսաուղերձի վերջում Նանեն ուրախ վազվզում է Վերածննդի հրապարակին հարակից պուրակում։
Բեգլարյանը նաև նոր ու հետաքրքիր ֆլեշմոբ է առաջարկել։ Բոլոր տուն վերադարձողները պետք է տարբեր տեսանյութերով ու լուսանկարներով ներկայացնեն իրենց վերադարձը՝ կիրառելով #ԵկԱրցախ #ԵկՏոն հեշթեգերը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-24 09:02
Выступление депутата Хачатура Сукиасяна в парламенте 22 мая, адресованное оппозиции, содержало элементы шантажа и угроз, полагает юрист Гоар Мелоян.
-
2024-05-24 05:22
Задержание мэра Аскерана явно неправовое. Об этом на своей странице в Facebook написал бывший омбудсмен Армении Арман Татоян.
-
2024-05-24 05:21
Центр связи Генерального штаба Вооружённых сил Ирана опубликовал первый отчёт Высшей комиссии по расследованию размеров и причин катастрофы вертолёта, на борту которого находился президент страны Эбрахим Раиси и сопровождающая его делегация, передает Tasnim.
-
2024-05-24 05:18
Французский журналист армянского происхождения Лео Николян, долгое время проводивший голодовку в аэропорту «Звартноц», подвергся насилию со стороны сотрудников аэропорта. Граждане, снявшие видео, утверждают, что сотрудники аэропорта спровоцировали Лео Николяна, пытаясь создать возможность его депортации из страны.