ՄԻՊ․ «Իմ քայլը» պատգամավորներից մեկին՝ Փաշինյանի գրառումը քննադատելու համար սպառնում են հաշվեհարդարով
Քիչ առաջ ինձ է դիմել ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը, ով ՀՀ վարչապետի գրառումը քննադատող քաղաքական հայտարարությամբ է հանդես եկել: Պատգամավորի պնդմամբ՝ այդ կապակցությամբ սկսել է ստանալ սպառնալիքներ, այդ թվում՝ ուղղված կյանքից զրկելուն: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, տեղեկացնում է News.am-ը:
Նա գրել է. «Խստորեն դատապարտում եմ այս վտանգավոր երևույթը:
Ոստիկանությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի Ազգային ժողովի պատգամավորի անձնական պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ: Պատգամավորի տվյալները անմիջապես կտրամադրեմ Ոստիկանությանը։
Պատգամավորների անձնական անվտանգության հարցերը կլինեն իմ անմիջական ուշադրության կենտրոնում ու վերահսկողության ներքո՝ Մարդու իրավունքների պաշտպանի իրավական կարգավիճակի առավելագույն հնարավորություններով»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 13:50
В Вашингтоне по случаю 109-й годовщины Геноцида армян Комитет «Ай дата» США провел ежегодный Марш справедливости.
-
2024-04-26 13:47
Христианские лидеры Британии направили письмо правительству с призывом признать Геноцид армян. Об этом сообщает «Cruxnow», цитируя статью Чарльза Колинза.
-
2024-04-26 13:45
Армения выдвинула трех кандидатов на должность судьи в Европейском суде по правам человека.
-
2024-04-26 13:43
В Ереване школьники избили одноклассника.