Последние новости

ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ 2020 Թ. ԱՄԵՆԱՀՈՒՍԱԼԻ ԲԱՆԿԸ

Աշխարհի ամենահուսալի բանկերի ամենամյա վարկանիշային աղյուսակում ամերիկյան հայտնի «Global Finance» ամսագիրը 2020 թվականին, չորրորդ տարին անընդմեջ, Արդշինբանկը ճանաչել է որպես Հայաստանի ամենահուսալի բանկը:

«Տարվա ամենահուսալի բանկ» տիտղոսը շնորհվում է բանկի գործունեության այնպիսի կարևոր ցուցանիշների հիման վրա, ինչպիսիք են Moody's, Standard & Poor' s և Fitch միջազգային վարկանիշային գործակալություններից առնվազն երկուսի կողմից արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների վարկանիշների վերլուծության արդյունքները և աշխարհի 112 երկրների 1000 խոշորագույն բանկերի ընդհանուր ակտիվների վերլուծության ցուցանիշները:

Ըստ ամսագրի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Ջարրապուտոյի՝ 2020 թվականի ընթացքում աշխարհը տառապել է COVID-19 համավարակից և տնտեսական ակտիվության կտրուկ անկումից, ինչն էապես ազդել է բանկերի վարկունակության վրա: «Global Finance»-ի կողմից կազմված վարկանիշները ընկերությունների, ներդրողների և անհատների կողմից կօգտագործվեն առաջին հերթին բանկերի հարաբերական անվտանգության գնահատման համար, որոնց հետ նրանք կորոշեն համագործակցել:

«Մենք բարձր ենք գնահատում միջազգային մակարդակով մեր հաջողությունների ճանաչումը։ Համաշխարհային ճգնաժամի ընթացքում, երբ համաճարակի պատճառով բոլորս հայտնվեցինք նոր իրականության մեջ, Արդշինբանկը հետագայում ևս կշարունակի գնալ հուսալիության, ծառայությունների որակի և ֆինանսական հաջող արդյունքների ճանապարհով», - իրադարձությունը մեկնաբանել է Արդշինբանկի Վարչության նախագահ Արտակ Անանյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Global Finance» ամսագիրը Արդշինբանկը ճանաչել էր 2020թ. «Տարվա լավագույն բանկը Հայաստանում»: «ՀՀ տարվա լավագույն բանկ» 2020թ.-ին Արդշինբանկը ճանաչվել էր նաև Բրիտանական Euromoney Institutional Investors ընկերության «Euromoney» հեղինակավոր ամսագրի կողմից, իսկ Financial Times հրատարակչության The Banker ամսագիրը Արդշինբանկի եվրոպարտատոմսերի թողարկումը ճանաչել էր որպես 2020թ. «Տարվա գործարք» Եվրոպայում:

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ