Последние новости

ԱՐԴՇԻՆԲԱՆԿՆ ԸՆՏՐԵԼ Է OLYMPIC ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Արդշինբանկ ՓԲԸ-ն ընտրել է OLYMPIC Banking System համակարգը իր` արժեթղթերով և արտարժույթով գործառնությունների սպասարկման համար:

Բանկի մամլո ծառայության հայտարարության համաձայն Արդշինբանկն իր հաճախորդների լայն շրջանակին մատուցում է ներդրումային ծառայություններ՝ արժեթղթերի պահառություն, ներդրումային (բրոքերային), արտարժույթային ծառայություններ: Արդշինբանկն իր հաճախորդներին առաջարկում է իր գործընկերների և թղթակիցների լայն ցանցից օգտվելու բացառիկ առավելություն, ինչը հնարավորություն է տալիս օգտագործել բանկի ռազմավարական հարաբերությունները գործընկերների հետ ամբողջ աշխարհում:

OLYMPIC Banking System համակարգը կներառի արժեթղթերի (բաժնետոմսեր, պարտատոմսեր, ֆոնդի փայեր, ածանցյալ գործիքներ և այլն) և արտարժույթային գործառնությունների (սփոթ, ֆորվարդ, սվոպ) գործարքների ամբողջ շղթան: Այս գործառնությունները կիրականացվեն OLYMPIC Banking System համակարգի՝ արժեթղթերով փոխանցումների, վերջնահաշվարկի կառավարման, պահառության, հաշվապահական հաշվառման և կանխիկի կառավարման գործառույթներով: Բացի այդ, բանկը նախատեսում է գործարկել ERI թվային բանկային հարթակը, որը կներառի փոխանցումների/վճարման հանձնարարականները, արժեթղթերի և արտարժույթային գործառնությունների պատվերները: Համակարգը ինտեգրվելու է բանկի մոբայլ բանկինգ հավելվածին՝ մանրածախ բիզնեսի սպասարկման համար։

Թվայնացման և տաղանդների կառավարման գծով տնօրեն, Արդշինբանկի վարչության անդամ Հարություն Իսպիրյանը, մասնավորապես, ասաց. «Գործելով ժամանակակից ներդրումային բանկինգի դինամիկ միջավայրում, մենք ուրախ ենք ներդնելու այս նորագույն համակարգը, որը կպարզեցնի և կթվայնացնի մեր ներդրումային ծառայություններն իրենց բոլոր փուլերում: Այս ռազմավարական քայլն ընդգծում է մեր հավատարմությունը՝ հաճախորդներին իրենց տեսակի մեջ լավագույն ներդրումային ծառայություններ մատուցելուն, և մեզ դիրքավորում է ոլորտի տեխնոլոգիական նորարարությունների առաջնագծում»:

«Մեր հաճախորդների թիմում Արդշինբանկին ընդունելը խոսում է մեր բազային բանկային համակարգի ուժի ու հնարավորությունների մասին: Արդշինբանկի հետ համագործակցությունը ոգևորող է, քանի որ սկսելով այն մենք նպատակ ունենք համատեղ հաջողության հասնել դինամիկ զարգացող թվային բանկինգի իրականության, արժեթղթերի և արտարժույթի շուկայում իրականացվող գործառնությունների ոլորտում», - իր խոսքում ասաց ERI վաճառքի և մարքեթինգի տնօրեն Ժան-Ֆիլիպ Բերսիեն:

ERI

ERI-ն միջազգային ընկերություն է, որ մասնագիտացած է բանկային գործարքների, արժեթղթերի պահպանության և ակտիվների կառավարման ծրագրային ապահովվածության ինտեգրված փաթեթի ստեղծման, տարածման և միաժամանակյա սպասարկման մեջ. OLYMPIC Banking System®: Աշխատելով բազմաթիվ խոշոր ֆինանսական կենտրոններում՝ ERI ներկա է Լյուքսեմբուրգում, Ժնևում, Ցյուրիխում, Լուգանոյում, Սինգապուրում և Փարիզում:

Ավելի քան 400 բանկեր և ֆինանսական հաստատություններ Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի, Ամերիկայի և Ասիայի ավելի քան 60 երկրներում արդեն ընտրել են OLYMPIC Banking System®:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ИРАН - ИЗРАИЛЬ: ТОЧКА КИПЕНИЯ ПРОЙДЕНА ИЛИ ЕЩЕ НЕ ВРЕМЯ?
    2025-07-07 09:53

    На фоне скрытой паузы в вооруженном конфликте между Ираном и Израилем можно поразмышлять о последствиях в случае победы одной из сторон. Осознание того, что данное противостояние переросло рамки дипломатической напряженности и угроз и всё больше напоминает конфликт потенциально глобального масштаба, лишь удручает и не вызывает какого-либо оптимизма. Мы не можем игнорировать событие такого размаха, в котором участвуют не только Израиль с Ираном, но и их крупные союзники: Россия со стороны Ирана; США, Турция и Азербайджан - на стороне Израиля. Для Южного Кавказа, особенно Армении, этот конфликт может стать судьбоносным, поэтому давайте рассмотрим 2 возможных сценария развития событий.

  • АРТАК ЗАКАРЯН: ВСЕ ОСНОВАНИЯ ЕСТЬ, НЕОБХОДИМО СЕРЬЕЗНО ЗАНЯТЬСЯ ПРОЦЕССОМ ИМПИЧМЕНТА
    2025-07-07 08:02

    Действующие правители с 2018 года по настоящее время по разным причинам и поводам нарушали, игнорировали или подвергали дискриминационному подходу требования нескольких десятков статей Конституции РА, написал на своей странице в Фейсбук Артак Закарян. Публикацию полностью приводим ниже.

  • ВААГН САРОЯН: ЧТО ЭТО, ЕСЛИ НЕ ГРАБЕЖ?!
    2025-07-07 08:00

    Когда грабеж «легализуется» законом, но народ не чувствует справедливости происходящего, с этого момента начинается утрата легитимности власти, написал на своей странице в Фейсбук член Совета РПА Ваагн Сароян.

  • Татевик АЙРАПЕТЯН: ЦЕЛЬ ПАШИНЯНА – УБЕДИТЬ АРМЯНСКУЮ ОБЩЕСТВЕННОСТЬ, ЧТО НУЖНО СДАТЬСЯ НА ВОЛЮ И МИЛОСТЬ СОСЕДНЕГО ДИКТАТОРСКОГО РЕЖИМА
    2025-07-05 10:14

    В предшествующий выборам период вся азербайджанская пропагандистская машина все более открыто начнет вести психологическую войну против армянского общества, угрожая, что если мы отстраним Пашиняна, то это приведет к войне, в этом же духе будет вестись также пропаганда гэдэшников, написала в своем ТГ-канале эксперт по вопросам Азербайджана Татевик Айрапетян. Публикацию полностью приводим ниже.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ