Դավիթ Բաբայան. Ադրբեջանը փորձում է նվազագույնի հասցնել Արցախի պետականությունը
Ի՞նչ քայլեր կձեռնարկի Ադրբեջանը Արցախի պետականությունը նվազագույնի հասցնելու համար: News.am-ի հետ զրույցում Բաքվի գործողությունների կանխատեսում է արել Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:
«Վերջին պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցան Արցախի Հանրապետության և պատմական Ղարաբաղի հսկայական տարածքներ: Ադրբեջանը, որը վարչական աշխարհաքաղաքականության մեծ փորձ ունի, շուտով կսկսի գործնականում իրականացնել նման բնույթի որոշ ծրագրեր: Տվյալ համատեքստում բացառված չէ, որ կստեղծվի կազմավորում Ղարաբաղ կամ նույնիսկ Լեռնային Ղարաբաղ անվանմամբ, և, ամենայն հավանականությամբ, Շուշի վարչական կենտրոնով»,-նշեց Դավիթ Բաբայանը:
Նա հիշեցրեց, որ Ադրբեջանի իշխանությունները Ղարաբաղ անվանմամբ վարչական-տարածքային կազմավորում ստեղծելու ծրագրեր ունեին 1920-ական թվականների վերջին, որպեսզի այդպիսով «ընդհանուր Ղարաբաղի» կազմում ներառվի նաև Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ փաստացի լուծարելով պետականությունն այդ տարածքային կազմավորման մեջ առանց որևէ ինքնավար կարգավիճակի:
«Կարծում եմ, որ այժմ նրանք նման ուղի կբռնեն: Այսինքն, կստեղծեն իրենց վարչական միավորը «Ղարաբաղ» անվանմամբ: Ադրբեջանի վերջնանպատակն է հայկական պետականության լուծարումը:
Մենք պետք է պատրաստ լինենք նման փորձերի: Ամեն դեպքում, ամեն ինչ կախված է մեզնից, մեր ժողովրդից և նրանից, թե կկարողանանք արդյոք դասեր քաղել: Եթե այո, ապա ցանկացած մարտահրավեր կարող է ամրապնդվելու հնարավորություն դառնալ: Սակայն եթե դասեր չքաղենք, ապա մեզ էլ ավելի մեծ ցնցումներ և խնդիրներ են սպասվում»,-եզրափակեց Դավիթ Բաբայանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 19:39
В инициативе мэрии Еревана признать 4-ю секцию Кольцевого парка приоритетным общественным интересом и заменить теннисные корты на кафе руководитель программ «Антикоррупционного центра Transparency International» Варужан Октанян видит коррупционные риски. «Есть коррупционные риски. Если одна компания арендовала, все нормально, работает с прибылью, то почему ее хотят забрать? Просто так не забирают», – заявил «ФактИнфо» Варужан Октанян.
-
2025-07-07 19:37
Следственный комитет не стал комментировать Armenia Today сообщение СМИ о планах силовиков снова вторгнуться в Первопрестольный Святой Эчмиадзин. «У меня нет комментариев», — сказала представитель ведомства.
-
2025-07-07 19:35
Карабахского мальчика - 14-летнего Арена Назаряна, 40 часов проведшего за рулем во время исхода из Нагорного Карабаха, наградят в Москве международной премией "Горячее сердце" Всероссийской общественно-государственной инициативы.
-
2025-07-07 19:34
Апелляционный суд оставил в силе решение об оправдании экс-премьера Армении Гранта Багратяна, сообщил в соцсети его адвокат Ованнес Кочарян.