Արթուր Բաղդասարյանն ու Պատրուշևը հանդիպել են Մոսկվայում
Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և Հայաստանի ԱԽ նախկին քարտուղար, ՀՀ-ում Ռուսաստանի Տարածաշրջանային ակադեմիայի (ՀԱՊԿ և ԵԱՏՄ) խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանի հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է ՀԱՊԿ ակադեմիայի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանդիպումն անցել է ջերմ և կառուցողական մթնոլորտում։ Զրուցակիցները քննարկվել են Ռուսաստանի և Հայաստանի դաշնակցային հարաբերությունների հետագա խորացման հարցեր, տարածաշրջանային և գլոբալ անվտանգության խնդիրներ, նոր իրողությունների լույսի ներքո համագործակցության զարգացման մեխանիզմներն ու ուղղությունները:
«Հանդիպման ընթացքում նշվեց զինադադարի հետ կապված պայմանավորվածությունների կատարման կարևորությունը, սահմանների սահմանազատման, գերիների փոխանակման, անհայտ կորածների վերադարձի, մշակութային հուշարձանների պահպանման և պաշտպանության կարևորությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվել է հումանիտար, սոցիալ-տնտեսական, գիտահետազոտական և կրթական ոլորտում համագործակցության կարևորությունը, այդ թվում` ՀՀ-ում Ռուսաստանի տարածաշրջանային Ակադեմիայի և Ռուսաստանի ու Հայաստանի այլ շահագրգիռ կառույցների շրջանակներում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.