Դավիթ Բաբայան. Պետք է դրվի Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացման հարցը
Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն ընդգծում է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հայտարարությամբ նախատեսվող տրանսպորտային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման պարագայում քննարկման պետք է դրվի նաև Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացումը: Դավիթ Բաբայանն այս մասին ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում:
«Ռուսական կողմի աջակցությամբ Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացմամբ կստեղծվի արտաքին աշխարհի հետ կապող երկրորդ կարևոր ուղին: Բացի այդ, օդանավակայանը վերաբացվելուց հետո կարող է դառնալ տրանսպորտային կարևոր հանգուցակետ, ինչպես նաև սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հնարավորություն կընձեռի»,- ասել է նա։
Դավիթ Բաբայանը հավելել է, որ իր տեղեկությամբ՝ ռազմական գործողությունների ընթացքում Ստեփանակերտի օդանավակայանը թիրախավորվել է, սակայն լուրջ վնասներ չեն եղել:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.