«Ավրորան» կհամակարգի Արցախին օգնող կամավորներին
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտնում է Արցախին օգնող կամավորներին համակարգելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժինը:
««Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ուրախ է օգնել արցախցիներին՝ ծրագրի նոր փուլով: «Ավրորայի» գործընկերների և աջակիցների համագործակցությամբ և կամավորների հայտագրմամբ՝ կապ կստեղծվի մարդկային ռեսուրսի կարիք ունեցող մարդասիրական կազմակերպությունների և այն մարդկանց միջև, որոնք ցանկանում են նվիրաբերել իրենց ժամանակն ու փորձառությունը։ Միաժամանակ «Ավրորան» շարունակում է անմիջական օգնություն ցուցաբերել քսան տարբեր նախագծերի՝ ընդհանուր 102 միլիոն դրամ (200.000 ԱՄՆ դոլար) բյուջեով և իրականացնում է միջազգային #AraratChallenge4Artsakh դրամահավաք:
Տարիների ընթացքում «Ավրորան» ստեղծել է բազմաբնույթ հարթակներ՝ հաղթահարելու համաշխարհային ամենահրատապ մարտահրավերները, ձեռք բերելով եզակի փորձ անձնվեր կամավորների հետ աշխատանքում: Նախաձեռնությունը նաև մեկտեղել է 9.000 անհատների տվյալների բազա, որոնք ցանկություն են հայտնել իրենց ժամանակն ու հմտությունները նվիրաբերել նախաձեռնությանն ու նրա նախագծերին: 2018 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության օրերի համար միայն դիմել էր ավելի քան 3.000 մարդ:
Երբ «Ավրորան» հայտարարեց, որ հայտեր կընդունի կամավորներից, որոնք ցանկանում են օգնել արցախցիներին, ավելի քանի 300 մարդ արագ արձագանքեց: Այս պահին մենք կամավորների համագործակցություն կնախաձեռնենք ստորև թվարկված նախագծերի հետ.
1. «Բարի մամա» հիմնադրամը կարիք ունի 10-15 կամավորների՝ նվերների ձեռքբերման և փաթեթավորման, ինչպես նաև Արցախի երեխաների համար ամանորի միջոցառում կազմակերպելու համար: Հատուկ հմտություններ չեն պահանջվում:
2. «Բռունցք 2020»-ին անհրաժեշտ է օգնություն տեսակավորելու, փաթեթավորելու և խնամքի իրերով փաթեթներն արցախցի շահառուներին հասցնելու համար: Հատուկ հմտություններ չեն պահանջվում:
3. «Ապավեն» կամավորական նախագիծը մտադիր է շաբաթը 10-15 կամավորների ներգրավելու՝ առաջնագծի զինվորների, Արցախից տեղահանվածների առաջնային կարիքների համար: Կարուձևի հմտությունները կդիտվեն որպես առավելություն, այդուհանդերձ, հնարավոր է նաև տեղում իրականացնել վերապատրաստում:
4. «Սուրբ ծննդյան հրաշք Արցախի համար» նախաձեռնությանը դեկտեմբերի 5-ից անհրաժեշտ են կամավորներ՝ երեխաների նվերները փաթեթավորելու համար: Հատուկ հմտություններ չեն պահանջվում:
5. «Հույս» նախագիծը փնտրում է կամավորների, որոնք կօգնեն երեխաներին տնային աշխատանքի հարցում (ներառյալ հեռավար), ինչպես նաև կամավոր ուսուցիչների, վնասվածքաբան-թերապևտների, լուսանկարիչների և տեխնիկական աջակցության օգնականների:
Կամավորների համակարգման ծրագիրն ընթացքի մեջ է, և «Ավրորան» շարունակում է հայտեր ընդունել աջակցության կարիք ունեցող կազմակերպություններից [email protected] էլ. հասցեով: Եթե ցանկանում եք նվիրաբերել ձեր ժամանակն ու հմտություններն ընտրված նախագծերից որևէ մեկին, խնդրում ենք գրանցվել այստեղ»,- ասված է հաղորդագրության մեջ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 10:14
ВС Азербайджана обстреляли накануне вечером село Хнацах Сюникской области Армении, в результате чего была повреждена крыша жилого дома. Об этом сообщает пресс-служба Минобороны Армении.
-
2025-05-10 10:05
Европа наказала нас, обманула и сказала, что не допустит, чтобы армяне покинули Карабах, но никакой реальной помощи она не оказала. Об этом в эфире Alpha News заявил доктор политических наук Артур Хачикян.
-
2025-05-10 06:30
Индийское туристическое агентство «Cox & Kings» объявило о решении приостановить продажи всех туристических пакетов в Азербайджан, Узбекистан и Турцию в свете текущей геополитической обстановки и в соответствии с более широкими настроениями в стране. Об этом сообщает Hindustan Times.
-
2025-05-10 06:26
На начальном этапе Великой Отечественной войны около половины всех посевных площадей, включая 38% зерновых и почти 90% сахарной свеклы, оказалось под немецко-фашистской оккупацией, пишет Агроэкспорт.