Արցախցի ընտանիքներին հյուրընկալածները պետությունից աջակցություն կստանան
Արցախցի ընտանիքներին հյուրընկալած հայաստանցիներն ու արցախցիները պետությունից ֆինանսական աջակցություն կստանան: Տեղեկությունն այսօր կառավարության նիստում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը:
«Յուրաքանչյուր անձի համար՝ ՀՀ-ում՝ 30 000 դրամ, Արցախում՝ 45 000 դրամի չափով»,- ասաց Առաքելյանը:
Նրա խոսքով` միջոցառումը կրելու է ժամանակավոր բնույթ, և առայժմ հաշվարկված է առաջիկա 6 ամսվա համար: Գումարը հատկացվելու է ամսական սկզբունքով:
«Հյուրընկալող քաղաքացիները կարող են դիմել էլեկտրոնային նամակով http://online.ssa.am/ կայքում՝ կցելով այն քաղաքացիների տվյալները, ում հյուրընկալում են»,- ասաց նախարարը:
Փոխհատուցվող գումարը չի հարկվելու, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.