Последние новости

Time ամսագիրը 2020 թվականն անվանել է պատմության մեջ ամենավատ տարին

Ամերիկյան Time ամսագիրը 2020 թվականը անվանել է պատմության մեջ ամենավատ տարին և Twitter- ում հրապարակել նոր համարի շապիկը, որի վրա գիծ է քաշած 2020 թվերի վրա:

Ըստ gazeta.ru-ի, շապիկին վերաբերող հոդվածում կինոքննադատ Ստեֆանի Զախարեքը նշել է, որ շատ ավելի բարդ տարիներ են եղել, բայց դժվար թե կենդանի մարդկանցից որևէ մեկը բախվել է կորոնավիրուսի նման համավարակի:

«Եթե 2020-ի հակաուտոպիական ֆիլմ լիներ, ամենայն հավանականությամբ, դուք այն կանջատեիք 20 րոպե հետո: Այս տարին այնպիսի չարագուշակ չի եղել, ինչպիսին հորինված ապոկալիպսիսն է: Բայց, բացի նրանից, որ եղել է ցավով լի, այն խելահեղության աստիճան ամենօրյա էր, ընդ որում առօրյան դարձավ մեր թշնամին », - մեջբերվում է Զախարեկի խոսքերը, տեղեկացնում է Newsarmenia.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ