ՊՆ–ն վստահեցնում է` Դավիթ Բեկի հատվածը հսկում է զինված ուժերի անձնակազմը
Սյունիքի մարզի Դավիթ Բեկի հատվածը հսկում է զինված ուժերի անձնակազմը։ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին հայտնել է 5-րդ բանակային զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Սերյոժա Ստեփանյանը։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Հարությունյանն այսօր այցելել է 5-րդ բանակային զորամիավորում, որտեղ էլ անդրադարձել են վերոհիշյալ թեմային։
Դավիթ Բեկի վարչական ղեկավար Բենիամին Պողոսյանը Factor.am–ին հայտնել էր, որ ադրբեջանցիները գյուղից 1-1․5 կմ հեռավորության վրա են, բայց առաջնագծում համայնքի կամավորական ջոկատներն են կանգնած։ Նա խնդրել էր ՊՆ-ին փոխանցել, որ կանոնավոր զորք տանեն Դավիթ Բեկի սահման։
«Սերյոժա Ստեփանյանը վստահեցրել է, որ առաջնագծի տվյալ ուղղության ողջ երկայնքով տեղակայված ԶՈւ անձնակազմը կատարում է իր առջև դրված խնդիրները»,–նշված է ՊՆ–ի հաղորդագրության մեջ։
Ստեփանյանը պաշտպանական նախարարին է ներկայացրել զորամիավորման խնդիրները, հետպատերազմյան ծառայողական առօրյան ենթակա ստորաբաժանումներում, նախանշել առաջիկա անելիքները: Հակիրճ վերլուծվել են նաև արցախյան պատերազմում զորամիավորման ենթակա զորամասերին առաջադրված մարտական խնդիրների կատարման արդյունքները, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-02 19:03
Суд первой инстанции Еревана (председательствующий судья Арман Ованнисян) вынес оправдательный приговор по делу «Имнемними». Об этом на своей странице написал адвокат Рубен Меликян.
-
2025-05-02 18:27
Фонд государственных интересов Армении (ANIF) был создан в 2019 году с большими ожиданиями - привлечь крупные иностранные инвестиции, стимулировать масштабные проекты и развивать инфраструктуры.
-
2025-05-02 18:25
Программа развития ООН (ПРООН) прекращает свою деятельность в Азербайджане.
-
2025-05-02 18:23
Иран не приемлет угроз от США, а также давления Вашингтона на партнёров Тегерана. Об этом говорится в заявлении внешнеполитического ведомства Исламской республики.