«Փաստինֆո»․ Ադրբեջանը Ջերմուկի սարերում. զորամաս է կառուցելու
«Փաստինֆո»-ի տրամադրության տակ է հայտնվել տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես են ադրբեջանական մեծաթիվ զորքերը կուտակվում դեռևս չհստակեցված հայ-ադրբեջանական սահմանին՝ ըստ տեղեկությունների՝ Քելբաջարում` Ջերմուկի մոտ գտնվող սարերում, զորամաս կառուցելու նպատակով։
Տեսանյութում երևում է, թե ինչպես են տասնյակ Կամազ մակնիշի բեռնատարները շարվել, իսկ մի քանի կմ հեռավորության վրա հայկական կողմը հետևում է ադրբեջանական ԶՈՒ-ի բոլոր գործողություններին։ Ջերմուկցիներն ահազանգում են, որ նոր զորամասը կառուցվելու է Ջերմուկի մի քանի կմ հեռավորության վրա, ասել է թե` Ջերմուկը դարձել է սահմանամերձ բնակավայր և սկսել են անհանգստանալ իրենց անվտանգության համար։
ՀՀ ՊՆ ներկայացուցիչը «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան նորմալ որակեց, որ ադրբեջանական կողմը իր տարածքում զորամասեր է կառուցում, որովհետև նույնը անում է նաև ՀՀ ԶՈՒ-ն՝ կառուցում է նոր զորամասեր, փորում խրամատներ։
«Նույն անվտանգության տեսանկյունից, եթե լինի փորձ դա դառնում է ՀՀ ԶՈՒ խնդիրը և ցանկացած փորձ արժանանալու է կոշտ պատասխանի»,- ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-03 19:42
Координатор инициативы Аветик Чалабян в беседе с журналистами заявил, что вместе с Менуа Согомоняном сегодня представил в прокуратуру сообщение о преступлении.
-
2024-05-03 19:41
Антикоррупционный комитет Армении проверяет деньги неизвестного происхождения, переданные партии «Гражданский договор».
-
2024-05-03 19:39
Минобороны Армении сообщило о предстоящих взрывных работах в рамках разминирования участка границы в Тавуше.
-
2024-05-03 19:38
Католикос всех армян Гарегин II принял в Первопрестольном Святом Эчмиадзине делегацию, возглавляемую руководителем Организации исламской культуры и коммуникации Ирана Мохаммадом Мехди Иманипуром.