Մարտունին սնուցող էլեկտրական գծերը մնացել են հակառակորդի վերահսկողության տակ
Վերականգնված է Հայաստանի Հանրապետությունից Քաշաթաղի շրջանի տարածքով Արցախ մուտք գործող էլեկտրամատակարարման օդային գիծը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Արմեն Թովմասյանը՝ հավելելով, որ պատերազմի ընթացքում վնասված էլեկտրամատակարարման գծերի վերականգնման աշխատանքներ են նախատեսվում հանրապետության ողջ տարածքում:
«Հարկ է նշել, որ մինչև պատերազմը Արցախի էլեկտրաէներգետիկ ցանցը Հայաստանից սնվում էր երկշղթա: Երկրորդ գիծն անցնում էր Շահումյանի շրջանով: Ներկայումս ՀՀ-ից եկող էլեկտրամատակարարման միաշղթա գիծը միանում է Արցախի ընդհանուր ցանցին և մոտ 80 տոկոսով ապահովում է անհրաժեշտ էլեկտրաէնեգիայով: Պահանջվող ևս 20 տոկոս էլեկտրաէներգիայի ծավալն ապահովում են արցախյան ՀԷԿ-երը: Արցախի 36 ՀԷԿ-երից 30-ն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, ներկայումս էլեկտրամատակարարման ցանցին միացված են միայն 6-ը»,-մանրամասնեց Թովմասյանը:
Անդրադառնալով Մարտունու շրջանի կանոնավոր էլեկտրամատակարարման վերականգնմանը՝ նախարարը տեղեկացրեց, որ էլեկտրական օդային նախկին գծերը մնացել են հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Ներկայում պահանջվում է շուրջ 40 կլիոմետր երկարությամբ նոր գծի անցկացում:
«Այժմ Մարտունիում էլեկտրաէներգիա մատակարարվում է 1 մեգավատ հզորությամբ, ինչը, սակայն չի բավարարում մշտական էլեկտրականություն ունենալու համար: Մարտունու շրջանի էլեկտրամատակարարման ապահովման նաև այլ տարբերակները կան: Այդ ուղղությամբ շուտով քայլեր կձեռնարկվեն»,-մանրամասնել է նա, տեղեկացնում է Panorama.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 08:05
Военнослужащий одной из воинских частей Нарек Арманович Маргарян погиб в результате удара молнии, сообщает пресс-служба Минобороны Армении.
-
2025-06-07 08:03
Двое армянских подростков из Сюникской области, заблудившихся и оказавшихся на территории Азербайджана, переданы армянской стороне, сообщил Sputnik Армения глава общины Тех Давид Гулунц.
-
2025-06-07 08:02
26 июня в Минске на площадке IV Евразийского экономического форума состоится круглый стол, посвященный вопросам развития межгосударственной кооперации в агропромышленном комплексе. Об этом сообщает пресс-служба ЕЭК.
-
2025-06-07 08:01
В ближайшем будущем на участие в жилищной программе смогут подавать заявки арцахцы всех целевых групп, независимо от количества несовершеннолетних детей в семье и наличия лиц из других уязвимых групп. Об этом сообщает пресс-служба Совета по защите прав арцахцев, ссылаясь на итоги встречи экспертной рабочей группы Совета с представителями правительства Армении.