ԷԼԻՏԱՐ ԲՈՒՆՏ. ՈՒՐԵՄՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՉԷ՞, ԵԹԵ ՄԵՆՔ ԱՅՍՔԱՆ ԷԼԻՏԱ ՈՒՆԵՆՔ
Էլիտա. դե ֆակտո հենց այդպես բնութագրեց Նիկոլ Փաշինյանը տասնյակ հազարավոր մարդկանց, որոնք արդեն որերորդ օրն է ցույցերի են ելնում ողջ երկրում՝ իր հրաժարականի պահանջով։
«Ո՞ՒՄ ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ։ Մենք աշխատանքային մակարդակում քննարկումներում իմ հրաժարականի պահանջը ձևակերպում ենք «էլիտար բունտ», որի իրական նպատակը իշխանությունը ժողովրդից խլելն է»,- հայտարարեց Փաշինյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի կողմից վարչապետին հղված հրաժարականի կոչերը, հաղորդում է News.am-ը։
Եվ այնուհետ. «Հարցն այն է՝ ժողովո՞ւրդն է ձևավորում իշխանություն, թե՞ ինչ-որ մարդիկ փակ սենյակներում, փակ քննարկումների ու պայմանավորվածությունների արդյունքում։ Սրանում է ամբողջ պրոբլեմը։ Ես արդեն ասացի, որ ինձ ժողովուրդն այդ կարգավիճակը տվել է ի պահ, դուք ասում եք, որ կան մարդիկ, խմբեր, որ պահանջում են իմ հրաժարականը, բայց կան մարդիկ, որոնք ինձնից պահանջում են հրաժարական չտալ…»։
«Ժողովո՞ւրդն է ձևավորում իշխանություն, թե՞ ինչ-որ մարդիկ փակ սենյակներում, փակ քննարկումների ու պայմանավորվածությունների արդյունքում…»,- հարցնում է վարչապետը, որն արդեն այն աստիճան է կտրվել իրականությունից, որ համառորեն չի տեսնում, թե ինչպես է գործնականում ողջ երկիրը պահանջում իր անհապաղ հեռացումը։ Եվ իր կառավարության հրաժարականը, որը տապալեց հնարավոր ու անհնար ամեն ինչ, գցեց Հայաստանը գոյաբանական խորագույն ճգնաժամի մեջ, որի հետևանքները նոր ղեկավարությունն ու ժողովուրդը ստիպված են լինելու հաղթահարել բնավ ոչ մեկ տարի, ոչ էլ մեկ տասնամյակ։ Փաշինյանի համար, որը հիմնական հաշվարկը միշտ կառուցել է ամբոխի վրա, այսօր երկրով մեկ ընթացող տասնյակ, հարյուր հազարավոր քաղաքացիների շարժումը «էլիտար բունտ» է։
Դե ինչ, ուրեմն ամեն ինչ այնքան էլ անհուսալի չէ, եթե մենք այսքան էլիտա ունենք։ Սթափվե՛ք, Նիկոլ Վովաևիչ. եթե դուք վախենում եք քիթը փողոց հանել, որպեսզի տեսնեք, թե իրականում ինչ տեսք ունեն հայ ժողովուրդն ու նրանք, ում դուք բացասական ենթատեքստով ու քամահրալից անվանում եք «էլիտա», ապա գոնե դիտեք ամենօրյա բազմահազարանոց երթերի կադրերը։ Եվ կարդացեք մեկնաբանությունները ձեր ֆեյսբուքյան ստատուսների տակ, որտեղ հօգուտ ձեզ տքնում են հիմնականում միայն ֆեյքերը, որոնք լռվել մնացել են 2018 թվականի ապրիլյան օրերում՝ իրենց տխմար «դուխով, մեր սիրելին վարչապետ» կարգախոսներով, նույնիսկ չբարեհաճելով ձևափոխել դրանք՝ այսօրվա իրավիճակին համապատասխան։
Այսօր նրանք, ովքեր փողոց են դուրս գալիս, հենց ժողովուրդն է, որն, ավա՜ղ, սխալ գործեց 2,7 տարի առաջ, երբ տրվելով մանիպուլյացիաներին, շանտաժին, ստին կամ պարզապես ցանկանալով բարեփոփոխումներ, իշխանության բերեց ձեզ ու ձեր տհասների հրոսակախմբին։ Այսօր, ճիշտ է, չափազանց թանկ գնով, բայց նա ընդունել է իր սխալն ու պատրաստ է շտկել այն։ Դրանով իսկ ապացուցելով, որ իսկապես էլի՛տա է։
Իսկ այ ամբոխը, հենց այն, որը 2018-ի ապրիլին ըմբոշխնումով սգո ժապավեններ էր կախում կենդանի մարդկանց վրա, անպարկեշտ, անարգալից խոսքեր գոռում կին պատգամավորների պատուհանների տակ, ուրախությունից ճղավում, երբ դուք խարանում ու նվաստացնում էին Արցախյան ազատամարտի հերոսներին, և ձեր դեմագոգիայի գագաթնակետին իրեն երևակայել էր Ագորա. դա է այսօր ձեր սակավաթիվ ընտրազանգվածը, որից վաղուց արդեն ինքնաբացառվել է մեծաքանակ էլիտան։ Ձեր նեցուկն այսօր ստախոսներն են, որոնք բուտաֆորական զինվորական համազգեստ հագած՝ փորձում են տեսախցիկների առաջ հանդես գալ ի պաշտպանություն ձեզ, բայց չկարողանալով սերտել տեքստը՝ խճճվում են իրենց «ռազմաճակատային սխրանքների» աշխարհագրության մեջ, և նրանք, ովքեր հրճվում են, երբ դուք, ուղիղ եթեր դուրս գալով, կոչ եք անում ձեր կողմնակիցներին «պատրաստվել վրեժի», այսինքն, ըստ էության՝ քաղաքացիական պատերազմի կոչ անում։ Ամբոխը մնում է ամբոխ, նրան ոչնչով խելքի չես բերի։ Իհարկե, կան նաև սակավաթիվ մարդիկ, որոնք առ այսօր անկախ ամենից սրբորեն հավատում են «իրենց սրտի վարչապետին». Դրանց նմանների մասին ժամանակին դիպուկ է արտահայտվել Էդգար Ալան Պոն. «Տգիտությունը երջանկություն է, բայց երջանկության լիակատարության համար դա պետք է այնքան խորը լինի, որ չկռահի իր գոյության մասին»: Նրանց աչքերը կբացվեն ամենից վերջում, եթե ընդհանրապես երբևէ բացվեն։ Ահա և, ըստ էության, ձեր ողջ ռեսուրսը, Նիկոլ Վովաևիչ։
Իսկ էլիտան՝ հայ ժողովուրդը, այսօր փողոցներում պահանջում է ձեր անհապաղ հրաժարականը։ Եվ այն ամենի միջև, ինչ տեղի ունեցավ 2018 թվականի ապրիլին (ոչ թե ձեզ ընդունելու, այլ անցյալը ժխտելու ալիքի վրա), և ինչ տեղի է ունենում այսօր (ոչ թե ձեզ ժխտելու, այլ երկրի ու պետականության ապագան ընդունելու, հաստատելու ալիքի վրա), մեծ տարբերություն կա։ Եթե չեք տեսնում դա, ապա կույր եք։ Կամ էլ կույր եք ձևանում։
Հեռացե՛ք վերջապես, Նիկոլ Փաշինյան, և տարեք ձեզ հետ ձեր բոլոր «մեծ բարեփոխիչներին», որոնք անդունդի հասցրեցին ձեզ վստահված պետությունը։ Հեռացե՛ք, որպեսզի երկիրը հնարավորություն ստանա շնչելու։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-30 13:13
Ранним утром, наткнувшись на пост премьера Пашиняна в Фейсбуке: «Святой отец, иди и продолжай иметь свою тетю, какое тебе дело до меня?», подумалось, что до какой бы степени низости ни пал руководитель страны, это чересчур, и скорее всего страницу Пашиняна в соцсети взломали. Но нет, никаких опровержений не последовало, более того, через короткое время последовал следующий пост не менее подзаборного содержания. Общество в очередной раз впало в шок, все обсуждают премьерские статусы – в центре общественного внимания вновь оказался этот субъект, представляющий Республику Армения – страну с древнейшей историей и культурой, который сегодня занят уже не просто обливанием грязью Армянской Апостольской Церкви, а банально публичным оскорблением духовных пастырей матом.
-
2025-05-29 09:45
В Бишкеке состоялось очередное заседание Совета министров обороны ОДКБ 2025 года. Армянское руководство в очередной раз проигнорировало мероприятие – это уже действительно выглядит крайне нелепо, особенно если учесть, что на вышеупомянутом заседании обсуждались и были утверждены документы, касающиеся планирования военного сотрудничества государств – членов ОДКБ на 2026-2030 годы, совершенствования вопросов управления войсками ОДКБ, и т.д. Напомню: будучи в Ереване неделю назад, глава МИД РФ Сергей Лавров заявил, что Россия заинтересована в активном участии Армении в ОДКБ, на что глава МИД РА Арарат Мирзоян ответил, что в Армении есть опасения, что механизмы отношений между Москвой и Ереваном не всегда работали в полной мере, и Ереван не удовлетворен работой ОДКБ.
-
2025-05-29 09:38
Азербайджанская пресса вовсю тиражирует заявление Пашиняна о том, что «если Конституционный суд примет решение о несоответствии мирного договора Конституции Армении, то я инициирую конституционные изменения. Процесс установления мира и подписание мирного договора не должны быть упущены… Общество будет убеждено в необходимости этих изменений для достижения устойчивого мира в стране». Тиражирует, естественно, как очередное свидетельство готовности армянской стороны к очередной односторонней уступке в контексте пункта об Арцахе в Декларации о независимости РА, являющейся частью армянской конституции.
-
2025-05-29 09:32
26-28 мая в Берне состоялась международная конференция «Свобода вероисповедания: сохранение армянского духовного, культурного и исторического наследия в Арцахе/Нагорном Карабахе», в ходе которой выступил Католикос Всех армян Гарегин II, озвучив с международной трибуны вопрос о вызовах, с которыми столкнулся армянский народ после насильственной оккупации Арцаха Азербайджаном.