ՀՀ ու ԱՀ ՄԻՊ-երը ավարտել են Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ թվով 6-րդ փակ զեկույցը
Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպաններն ավարտել են էթնիկ հայ գերիների ու զոհվածների մարմինների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ թվով 6-րդ փակ զեկույցը, տեղեկացնում է Aysor.am-ը:
«Այն 6-րդն է միայն խոշտանգումների ու դաժանությունների հարցերով: Վերաբերում է 2020 թվականի միայն դեկտեմբերի 2-ից 16-ն ընկած ժամանակահատվածին:
Այս զեկույցում կոնկրետ ապացույցներով ցույց են տրված բոլոր դաժանությունները, պատերազմական հանցագործությունները, որ կատարել են ադրբեջանական զինված ուժերը: Այդ ամենը կատարվել է միայն այն բանի համար, որ գերեվարված անձինք էթնիկ հայ են: Այս ամենը նաև Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյացության համակարգված քաղաքականության արդյունք է:
Զեկույցը ապացույցների ու վերլուծությունների ևս մեկ ժողովածու է, որ հաստատում է Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումների և ցեղասպանության ադրբեջանական քաղաքականության մասին:
Հ.Գ. Նման զեկույցների բովանդակությունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում, հաշվի առնելով ադրբեջանական դաժանությունների ու խոշտանգումների աստիճանը: Այն ամբողջական բովանդակությամբ ներկայացվում է միջազգային մարմիններին, ինչպես նաև Հայաստանի այն պետական մարմիններին, որոնք ունեն այս հարցերով կարևոր գործառույթներ», - հայտնել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 13:47
Христианские лидеры Британии направили письмо правительству с призывом признать Геноцид армян. Об этом сообщает «Cruxnow», цитируя статью Чарльза Колинза.
-
2024-04-26 13:45
Армения выдвинула трех кандидатов на должность судьи в Европейском суде по правам человека.
-
2024-04-26 13:43
В Ереване школьники избили одноклассника.
-
2024-04-26 13:07
У детей, появившихся на свет в октябре, высоки шансы добиться успеха в самых разных областях, уверены ученые.