Последние новости

Անհետ կորած շիրակցի տղաների ծնողները դժգոհ են պետական մարմինների լռությունից

ՀՀ ՊՆ–ն պատրաստ է երկուշաբթի ընդունել գերության կամ շրջափակման մեջ գտնվող գյումրեցի տղաների հարազատներին: ՀՀ պաշտպանության նախարարի հետ հանդիպման առաջարկն այսօր հարազատներին փոխանցեց ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը, հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը Գյումրուց:

Սարուխանյանը նշեց, որ նախարարը պատրաստ է ընդունել նրանցից 5-6-ին, սակայն հարազատները մերժեցին փոքրաթիվ խմբով հանդիպումը: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշեց, որ վաղը` դեկտեմբերի 20–ին, կփորձի ՀՀ ՊՆ ներկայացուցիչների հետ քննարկել հանդիպման հետ կապված մանրամասները:

Նշենք, որ պատգամավորի հետ հանդիպումը կայացավ այսօր ուժ երեկոյան Շիրակի մարզպետարանում: Հանդիպմանը ծնողներն իրենց անվստահությունը հայտնեցին բոլոր այն կառույցներին, ու պատկան մարմիններին, որոնք մինչ այս անտարբեր վերաբերմունք են ցուցաբերում:

«Մենք մեր տղաների մասին ավելի շատ ադրբեջանական լրատվամիջոցներից ենք տեղեկություն իմանում: Նույնիսկ մինչ օրս ոչ մեկը մեզ ստույգ տեղեկություն չի տվել այս 62 երեխեն գերի է, թե շրջափակման մեջ: Մատների արանքով են նայում: Մինչև հիմա ինչո՞վ էիք զբաղված։ Եթե կարող եք օգնել, մեր տղաների մասին ինֆորմացիա տալ, ասեք, եթե չէ, ինչի եք գալիս հանդիպման: Յարեն մենակ տիրոջը ցավ կուդա, սաղ մատների արանքով կնայեն էս հարցին »,-նշեցին հարազատները՝ դիմելով պատգամավորին:

Պատգամավորն էլ վստահեցրեց՝ գործ արվում է, բայց ամեն ինչ չէ, որ բարձրաձայնել է պետք:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ