Արցախում անհետ կորած համարվող երկու հայ զինծառայող է հայտնաբերվել
Ռուս խաղաղապահներն օգնել են գտնել ավելի վաղ անհետ կորած համարվող ՀՀ երկու քաղաքացու և փոխանցել են նրանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը։
Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
«Դեկտեմբերի 21–ին անհետ կորած զինծառայողների որոնման համատեղ խմբի կողմից Հադրութի շրջանում հայտնաբերվել է ՀՀ երկու քաղաքացի, որոնք, ադրբեջանական կողմի հետ համաձայնեցմամբ, փոխանցվել են Լեռնային Ղարաբաղի ադմինիստրացիային», – ասել է նա։
Կոնաշենկովի խոսքով, շարունակվում է ԼՂ–ում հակամարտության ընթացքում անհետ կորածների մասին տեղեկությունների հավաքման գործընթացը։ Այսօրվա դրությամբ մշակվել է «թեժ գիծ» ստացվող 528 հեռախոսային դիմում։
«Խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմը Լեռնային Ղարաբաղում իրականացնում է իրավիճակի շուրջօրյա մոնիտորինգ և վերահսկում է հրադադարի ռեժիմը, որը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով», – նշել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը, տեղեկացնում է Newsarmenia.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-06 19:49
Лидер Христианско-демократического союза (ХДС) Фридрих Мерц (Friedrich Merz) 6 мая был избран канцлером ФРГ со второй попытки. Как сообщает Арменпресс со ссылкой на Deutsche Welle, за его кандидатуру отдали свои голоса 325 депутатов бундестага из минимально необходимых 316.
-
2025-05-06 19:46
34-летняя жительница Котайкской области получила уведомление о явке в Следственный комитет за комментарий под статьей о премьер-министре Армении одного из СМИ.
-
2025-05-06 19:44
Четвертый раунд непрямых переговоров между Исламской Республикой Иран и Соединенными Штатами состоится в воскресенье в столице Омана, передает Mehr.
-
2025-05-06 19:41
Официальный представитель МИД России Мария Захарова отреагировала на вчерашние обвинения спикера парламента Армении Алена Симоняна в адрес Москвы по поводу якобы ведения гибридной войны и финансирования внутриполитических процессов в республике.