Սյունիքի մարզպետը` Շուռնուխի տների մասին
Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի, այսպես ասած, վիճելի համարվող 12 տներից 11-ը հանձնվում է Ադրբեջանին, 1-ը մնում է հայկական կողմում։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։ Նրա խոսքով՝ բնակիչներին ժամանակ է տրված մինչև հունվարի 5-ը։
«Այսօր ցավով, տխուր ապրում ենք... Ամեն ինչ անում ենք մեր վերադասի` Մոսկվայի միջոցով։ Ռուսը պետք է ապացուցի՝ մերն է, թե իրենցը, ինչքան մեր ձեռքի տակ փաստաթուղթ է եղել, բերել ենք տվել, իրենց հետ բանակցություն է վարվում»,- նշեց Պողոսյանը։
Նրա խոսքով՝ Շուռնուխում ընդհանուր առմամբ 45 տուն կա, որոնցից 12-ը ճանապարհի ներքևում են, մնացածը՝ վերևի հատվածում։ 11 ընտանիքներից 9-ին արդեն տեղավորել են գյուղի ազատ տներում։ Հանձնվող տներից մեկը գյուղապետինն է։ Նա գյուղապետարանում է տեղավորվել։
Թե հետագայում ինչ կարվի նրանց տներով ապահովելու համար՝ մարզպետը նշեց, որ կանեն այնպես, ինչպես գյուղացիները կորոշեն։ Ինչ վերաբերում է գյուղի ներքևի հատվածում Հայաստանին մնացող միակ տանը, ապա եթե այդ տան բնակիչներն էլ որոշեն՝ չեն մնալու այդտեղ, իրենց ապահով չեն զգում, ապա նրանց էլ են տեղափոխելու։ Առաջնահերթ մարդկանց անվտանգությունն է. նշում է մարզպետը։
«Հետո կպլանավորենք, եթե բոլորի համար տուն պետք է կառուցենք... Մեր համար առաջին խնդիրն է, որ ժողովրդի կողքին կանգնենք` մարդ չհեռանա։ Գյուղի բարոյահոգեբանական վիճակը պահենք»,- նշեց մարզպետը։
Նրա խոսքով՝ այս պահին մարզում ամեն ինչ հանգիստ է։ Շեշտում է՝ իրենց համար ցավոտ հարցը 1974 թվականի խորհրդային քարտեզն է, որով Կապանից մինչև Գորիս տանող ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածն անցնում է վիճարկելի տեղերով։
Շեշտում է՝ հարևան երկրում ուշադիր հետևում են մեր կողմից տարածվող տեղեկություններին, ուստի մարզպետը կոչ է անում չտրվել սադրանքներին, պահպանել գաղտնիության ռեժիմը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-03 16:00
В рамках программы встреч и лекций армянского университета с военно-политическим руководством первой победоносной Арцахской войны, вчера вечером состоялась встреча слушателей и преподавателей университета с председателем Комитета сил самообороны Нагорного Карабаха (1989–1993 гг.), а затем — Комитета сил обороны НКР, третьим президентом Армении и героем Арцаха — Сержем Саргсяном.
-
2025-05-03 15:58
Депутаты Арцаха готовятся к президентским выборам: срок полномочий Самвела Шахраманяна истекает через 20 дней.
-
2025-05-03 15:54
Армения станет одной из стран, объединяющих молодежь в рамках международного проекта "80 огней Победы", приуроченного к 80-летию Победы в Великой Отечественной войне. Инициаторами выступают Российско-Армянский союз молодежи и Евразийская молодежная ассамблея.
-
2025-05-03 15:53
Европейский союз пока не получал заявку от Армении на вступление в ЕС. В случае соответствующего обращения Еревана, в Брюсселе готовы обсудить европейские устремления закавказской республики. Об этом 28 апреля заявила комиссар ЕС по вопросам расширения Марта Кос.