Փորձաքննության են ենթարկել 3360 մարմին ու աճյուն. Արսեն Թորոսյանը նոր թվեր է ներկայացրել
Առաջիկա օրերին գործարկվելու է երկրորդ գենետիկ անալիզատորը, որի շնորհիվ դատագենետիկական նույնականացումը կիրականացվի ավելի նոր ու ճշգրիտ սարքով:
Արցախյան 44-օրյա պատերազմի սկզբից մինչ օրս դատաբժշկական փորձաքննության ծառայության աշխատակիցները 3360 զոհված զինծառայողի մարմնի կամ մասունքի դատաբժշկական փորձաքննություն են իրականացրել: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Կատարվել է ավելի քան 2500 դատագենետիկական փորձաքննություն: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ԱՆ դատաբժշկական գիտագործնական կենտրոնի անձնակազմին` դատական բժիշկներին, սանիտարներին, դատական գենետիկներին, լաբորանտներին, կենտրոնի ղեկավարությանը, իրենց լուռ, բայց անգնահատելի աշխատանքի համար», - Facebook–ի իր էջում գրել է նա։
Թորոսյանը նշել է, որ առաջիկա օրերին գործարկվելու է երկրորդ գենետիկ անալիզատորը, որի շնորհիվ դատագենետիկական նույնականացումը կիրականացվի ավելի նոր և ճշգրիտ սարքով:
«2018թ.-ին պետական բյուջեի միջոցներով ձեռք բերեցինք այս պահին գործող միակ դատագենետիկական անալիզատորը, որի աշխատանքի արդյունքում մենք կարողանում ենք գենետիկական նույնականացման ենթարկել արցախյան վերջին պատերազմում զոհված մեր զինծառայողների անճանաչելի մարմինները (այսօրվա դրությամբ 461 նույնականացում): Երկրորդ այդպիսի անալիզտարորն արդեն իսկ Հայաստանում է և մոտ օրերս կսկսի աշխատել: Մինչ այդ սարքի տեղադրումը դատագենետիկական նույնականացումը իրականացվում էր հին և ոչ ճշգրիտ սարքերով:
Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում պետական բյուջեի միջոցների հաշվին այս տարի տեղադրվեց նաև ժամանակակից գազային անալիզատոր արյան մեջ տարատեսակ նյութերի ճշգրիտ որոշման համար, որն անհրաժեշտ էր բազմաթիվ քրեական վարույթների համար», - գրել է նախարարը։ Նախարարն իր երախտիքն է հայտնել ԱՆ դատաբժշկական գիտագործնական կենտրոնի անձնակազմին` դատական բժիշկներին, սանիտարներին, դատական գենետիկներին, լաբորանտներին, կենտրոնի ղեկավարությանը իրենց աշխատանքի համար։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 12:17
Вчерашние события снова продемонстрировали всю несостоятельность действующей власти Армении, говорится в заявлении главы группы компаний «Ташир» Самвела Карапетяна.
-
2025-06-18 12:15
К зданию Следственного комитета Республики Армения, где собрались сторонники владельца компании «Ташир Групп» Самвела Карапетяна, доставлено большое количество сотрудников полиции.
-
2025-06-18 12:13
Армен Абазян был наиболее долго проработавшим директором СНБ за время моего пребывания на посту премьер-министра и работал в самый сложный период, с ноября 2020 года. Об этом 18 июня, в беседе с журналистами в Национальном Собрании заявил премьер-министр Никол Пашинян, отвечая на вопрос о том, почему был уволен директор СНБ Армен Абазян.
-
2025-06-18 12:12
Верующие Армянской Апостольской церкви в России требуют от властей Армении прекратить произвол в отношении главы группы компаний "Ташир", российского бизнесмена армянского происхождения Самвела Карапетяна. Об этом говорится в заявлении Российской и Ново-Нахичеванской епархии.