Последние новости

ՊԱՆԴՈՐԱՅԻ ԱՐԿՂ՝ ՆԵՐԿՐՎՈՂ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՈՎ

Թուրքիան այդքան հեշտ չի հրաժարվի հայկական 250 մլն դոլարից

Օրերս վերնահագուստ գնեցինք որդուս համար։ Ազատ վաճառքում։ Հետո պարզվեց, որ թուրքական է։ Ամանորյա սեղանին, ընդհուպ մինչև երեկ, լոլիկ էր դրված։ Բացառված չէ, որ լոլիկը նույնպես թուրքական էր. չափազանց էժան արժեր։ Իսկ օրերս Ռուսաստանի Օռլովի մարզից Հայաստան և Բելառուս առաքման է պատրաստվում Թուրքիայում արտադրված ցորենի ձավարի (բլղուր) խմբաքանակ՝ 43,5 տոննա կշռով…

Այս խորապատկերին որքանո՞վ կարելի է վստահ լինել, որ թուրքական ապրանքների ներմուծման նկատմամբ այս տարեսկզբից գործող ժամանակավոր (6 ամսով) էմբարգոն կկատարվի անշեղորեն՝ դրանով իսկ զրկելով Թուրքիային այն 250 մլն դոլարից, որ ամեն տարի Հայաստանից փոխանցվում է այդ երկիր՝ տարբեր ապրանքների մատակարարման համար:

Հայաստանի Պետեկամուտների կոմիտեում խոստանում են ուժեղացնել մաքսային հսկողությունը, որպեսզի թուրքական ծագման ապրանքները (որտեղից էլ որ դրանք ներկրվեն) չհատեն մեր երկրի սահմանը։ Բայց վստահությունը պետության և կառավարական հաղորդագրությունների նկատմամբ պատերազմական իրադարձություններից հետո, կարելի է ասել, զրոյական է։ Բացի այդ, գոյություն ունեն սահմանափակումները շրջանցելու բազմաթիվ եղանակներ։

Օրինակ, «ԳԱ»-ի թղթակիցն առանձնակի լավատեսություն չլսեց Հայաստանի ջերմոցային տնտեսությունների սեփականատերերի հետ զրույցում, որոնք, ըստ էության, պիտի որ հրճված լինեին, քանզի վերջապես, թվում է, ազատվել են պետական մակարդակով սուբսիդավորվող թուրքական լոլիկի, այլ պտուղ-բանջարեղենի հետ անհուսալի ու անարդար մրցակցությունից։ Այդ գյուղատնտեսական արտադրանքը, ինչպես վերջին տարիներին բազմիցս գրել Է «ԳԱ»-ն, մշտապես և ահռելի քանակությամբ մեր երկիր է ներկրվել մեծ բեռնատարներով՝ ճիշտ այն պահին, երբ եկել է տեղական ջերմոցային տնտեսություններում աճեցված համանման գյուղմթերքի իրացման ժամանակը, ըստ էության՝ զրկելով տեղի ֆերմերներին իրենց աշխատանքի համար արժանի շահույթ ստանալուց:

Թուրքական բանջարեղենով ու մրգերով լի նույն այդ արկղերին, որոնք սեզոնում մշտապես հայտնվում են Մեյմանդարի (Արմավիրի մարզ) մեծածախ գյուղատնտեսական տոնավաճառում, հեշտությամբ փոխարինելու կգան թուրքերեն մակագրություններ չունեցող տարաները: Կարծում ենք, առանձնակի բարդություն չի ներկայացնում նաև առևտրային մաքսային փաստաթղթերի կեղծումը (ապրանքի ծագման երկրի հավաստագրի կամ արտադրողի կոդի կեղծում), ինչի արդյունքում թուրքական արտադրանքը Հայաստան կներթափանցի այլ երկրների արտադրանքի անվան տակ։ Ի վերջո չի կարելի բացառել նաև ուղղակի մաքսանենգությունը, ինչպեսև ներկրողների հնարավոր կոռուպցիոն գործարքները մաքսատան հետ։ Իսկ ներկրողներ կարող են լինել, ի դեպ, մեր հայրենակիցները նույն Շուլավերից կամ Վրաստանի այլ վայրերից, որոնք մասնագիտացած են Թուրքիայից Հայաստան ապրանքներ ներկրելու մեջ։

Ի դեպ, մեր տկարամիտ օրենսդիրները, սահմանելով թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման արգելանքը, բաց են թողել Ադրբեջանից ներկրման հարցը։ Այսինքն Հայաստանում ադրբեջանական արտադրանքի նկատմամբ պաշտոնապես ոչ մի էմբարգո չկա, ուրեմն ինչո՞ւ չպատկերացնենք մի իրավիճակ, երբ նույն թուրքական լոլիկները մեր երկիր կբերվեն ադրբեջանականի անվան տակ։ Հարևան երկրում այդ մասով կուտակվել է կեղծարարության ահռելի փորձ, երբ նույն Ռուսաստան են ուղարկվում թուրքական գյուղատնտեսական արտադրանքի հսկայական խմբաքանակներ, որոնք պիտակավորված են իբրև made in Azerbaijan։ Չէ՞ որ Երևանում վաճառվում է Ադրբեջանից ներկրվող Coca-Cola-ն։

Այս բոլոր հարցերն առավելևս արդիական են թշնամական հարևանների հետ Հայաստանի անամպ առևտրատնտեսական շրջանառության վերաբերյալ Փաշինյանի իշխող թիմի ներկայացուցիչների բորբոքված երևակայության խորապատկերին. լինի դա էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, թե ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

... Օրերս տարածվեց տեսանյութ, որտեղ երևում է թուրքական համարանիշով բեռնատարը Երևանում։ Ինչպես պարզաբանեցին այդ առնչությամբ Հայաստանի պետեկամուտների կոմիտեից (ՊԵԿ), մտցված սահմանափակումները չեն տարածվում թուրքական բեռնատարների վրա։ «Թուրքական համարանիշով բեռնատարում, որն, ի դեպ, կարող է պատկանել միջազգային բեռնափոխադրող ընկերության, հնարավոր է, որ ապրանքներ լինեն այլ երկրներից, օրինակ՝ Նիդեռլանդներից», – պարզաբանեց ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանը:

Գուցեև այդպես է։ Իսկ գուցեև՝ ոչ…

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ПОЛМИЛЛИАРДА ЗА КВАРТАЛ?!
    2025-05-03 10:10

    Госдолг Армении разными глазами - Минфина РА, Европы и Евразии Министр финансов Армении Ваге Ованнисян на своей пресс-конференции 2-го мая известил общественность о том, что всего за 3 месяца этого года государственный долг страны увеличился более чем на полмиллиарда долларов США (или на 5,8%), достигнув $13 млрд 581 млн. Сообщение было выдано благодушным тоном, призванным уберечь граждан от излишнего беспокойства, ведь главное – это соотношение госдолга к ВВП страны, а оно по сравнению с прошлым годом даже снизилось на 0,1%...

  • СИНЕРГИЯ AJA И TUMO – ВО БЛАГО «ПОКОЛЕНИЯ NEXT»
    2025-05-03 10:07

    В самом конце апреля Ассоциация армянских ювелиров (Armenian Jewellers Association – AJA) и TUMO Studios заявили в Ереване о новом партнерстве, направленном на взращивание следующего поколения ювелирных дизайнеров и ремесленников в Армении…

  • МЕРЦАЮЩИЙ ПРОЦЕНТ
    2025-05-02 10:41

    ВБ и МВФ не верят даже в ослабленные прогнозы правительства Армении После замедления в прошлом году темпов экономического роста в Армении до 5,9% правительство Пашиняна подстраховалось и в преддверии выборов будущего года заложило в госбюджете на 2025 год еще более низкий показатель – 5,1%. Но как солидные международные организации, так и отдельные эксперты полагают, что и эта цифра выглядит оптимистически…

  • ВЕСЕЛЯТСЯ, НО КАК БЫ ПЛАКАТЬ СКОРО НЕ ПРИШЛОСЬ
    2025-05-01 10:46

    Глава МВД на полном серьезе утверждает, что правительство «не жалеет усилий» для введения всеобщей системы декларирования доходов В дилетантском правительстве Пашиняна все настолько не согласовано, что не только левая рука не знает, что делает правая, но и не в курсе, чем заняты ее собственные пальцы. При этом чиновники веселятся и издеваются над людьми прямо в ходе заседаний правительства, выглядят самодовольными и вполне счастливыми. Как и на последнем заседании 30-го апреля, где труппой клоунов и шутов руководил сам главный паяц…

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

  • Ի՞ՆՉ Է ՆԿԱՏԻ ԱՌՆՎՈՒՄ «ՀԱՂԹԱՆԱԿ» ԱՍԵԼՈՎ
    2019-09-03 19:51

    ԱՄՆ-ում գիտակցում են Իրանի դերը Հայաստանի համար, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայում հրատարակվող Nouvelle d'Arménie հայկական ամսագրին տված հարցազրույցում։ Այս մասին հաղորդել է կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը, ինչպես տեղեկացնում է Sputnik-ը։ «Ես չեմ ուզում բարձրագոչ հայտարարություններ անել, բայց մեր դիվանագետներին հաջողվել է շատ կարևոր հաղթանակ տանել այդ առնչությամբ․ կարծես մեր ամերիկացի գործընկերները կարողացել են լավ ըմբռնել հարցը։ Նրանք սկսել են հասկանալ, որ Վաշինգտոնի համար Իրանը մեկ բան է, իսկ Հայաստանի համար՝ մեկ այլ»,- ասաց Փաշինյանը։

  • ԵՄ Խորհուրդը հայտարարել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին
    2019-07-16 11:28

    Եվրամիությունը քննարկել է Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանման հարցը՝ Անկարայի կողմից Կիպրոսի ափերի մոտ երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու համար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: