Հայաստանում 30-40 տոկոսով թանկացել է արևածաղկի ձեթը և ալյուրը, հացի քաշը պակասել է
Հայաստանում դեռևս մինչև Ամանորը թանկացել էին արևածաղկի ձեթը և ալյուրը (երկուսն էլ 30-40 տոկոսով), ինչպես նաև հացը և շաքարը: Այս մասին հունվարի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը:
Նրա խոսքով՝ սա պայամանավորված է այն հանգամանքով, որ աճել են նշված արտադրանքների գները Ռուսաստանում, որտեղից դրանք ներմուծվում են:
«Արձանագրվել է նաև ցիտրուսային արտադրանքի գնաճ: Գնաճի պատճառներից մեկն է դրամի դևալվացիան: Ալյուրի գնաճի ֆոնին տնտեսվարող սուբյեկտները հացի գների զսպման նպատակով (որքան դա հնարավոր է) հացի քաշը մոտ 30 գրամով նվազեցրել են»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է Թուրքիայից ապրանքների ներկրման արգելքին, ապա դրանք, ինչպես նշեց փորձագետը, հիմնականում կփոխարինվեն ռուսական, չինական կամ իրանական ապրանքներով:
«Կենցաղային քիմիան հիմնականում ներմուծվում էր Թուրքիայից, իսկ հիմա՝ Ղազախստանից, Ուկրաինայից և Ռուսաստանից: Առայժմ գնաճ չկա, բայց չի կարելի բացառել»,- ամփոփեց նա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.