Հայաստանը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը երկրների անվտանգության վարկանշային աղյուսակում
Հայաստանը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը 2021 թվականին երկրների անվտանգության վարկանշային աղյուսակում, որը հրապարակվել է Numbeo տվյալների համաշխարհային բազայում:
Անվտանգության վարկանշային աղյուսակում ներառվել է ընդհանուր առմամբ 135 երկիր:
Նշենք, որ ի տարբերություն անցած տարվա՝ Հայաստանը գրանցել է անկում 2 տողով. 2020 թվականի վարկանշով հանրապետությունը զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը:
Հարևան Վրաստանը զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը, իսկ Ադրբեջանը՝ 32-րդ, Թուրքիան՝ 51-րդ, Իրանը՝ 88-րդ հորիզոնականը:
Անվտանգ երկրների առաջին եռյակում են ընդգրկվել Քաթարը, Թայվանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.