Արցախի ԱԳՆ-ն կարևորել է Եվրախորհրդարանի բանաձևերը
Արցախի արտգործնախարարությունը ողջունում է Եվրախորհրդարանի բանաձևերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:
«Գոհունակությամբ ենք նշում Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, որն արտահայտված է հունվարի 20-ին ընդունված «Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության» և «Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության» բանաձևերում-ամենամյա հաշվետվություններում», - ասված է Արտգործնախարարության հայտարարության մեջ։
ԱԳՆ-ն նաև կարևորել է բոլոր ենթադրյալ պատերազմական հանցագործությունները պատշաճ կերպով հետաքննելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը: «Հատկանշական է, որ Եվրոպական խորհրդարանը նաև առանձին կոչ է արել միջազգային հետաքննություն անցկացնել օտարերկրյա զինյալների, ահաբեկիչների ենթադրյալ ներկայության և կասետային զինամթերքի ու ֆոսֆորային ռումբերի օգտագործման վերաբերյալ:
Ողջունում ենք Եվրախորհրդարանի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին` միջազգային միջնորդների առաջարկած հիմնարար սկզբունքների հիման վրա հակամարտության համապարփակ կարգավորման ուղղությամբ», - նշում է ԱԳ նախարարությունը` հավելելով` համամիտ են Եվրախորհրդարանի տեսակետի հետ, որ տևական կարգավորում դեռևս չի գտնվել, տեղեկացնում է Azatutyun.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-01 19:38
Четвертый раунд переговоров между Соединенными Штатами и Ираном, который должен был состояться в Риме в субботу, вероятно, будет отложен до следующей недели, сообщаетAxios со ссылкой на три источника.
-
2025-05-01 19:36
Мы пока не получали заявку от Армении о членстве в Евросоюзе. Когда получим, тогда и обсудим. Об этом заявила в интервью радиостанции «Свобода» Комиссар по вопросам расширения ЕС Марта Кос.
-
2025-05-01 19:33
Коррупция маскируется под завесой «личного вопроса». Об этом заявил на своей странице в Facebook правозащитник Рубен Меликян, касаясь обвинений, выдвинутых против Артура Чахояна и Месропа Манукяна.
-
2025-05-01 19:26
Совет по защите прав граждан Арцаха сообщает: