Էրդողանն իր էջում տեղադրել է Կարաբեքիր փաշայի դիմանկարը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Telegeram–ի իր էջում տեղադրել է Կարաբեքիր փաշայի դիմանկարը, որն արված է 1922 թվականին Հայոց ցեղասպանության զոհերի որբ մնացած երեխաների կողմից։
Թուրքիայի նախագահը նկարը տեղադրել է և հարցրել , թե արդյոք քաղաքացիները տեղյա՞կ են դիմանկարի պատմությանը։
Նկարի տակ Թուրքիայի նախագահը փորձել է Քազըմ Քարաբեքիր փաշային հումանիստ և երեխա սիրող ներկայացնել և շեշտել է, որ այդ դիմանկարը որբ երեխաներն են նվիրել իրենց խնամակալությունն ստանձնած Կարաբեքիր փաշային։
Մեր կողմից ավելացնենք, որ նշված դիմանկարի տակ գրված է, որ այն նվեր է Տրապիզոնի հայ որբերի կողմից «որբերի հայր» Քազըմ Քարաբեքիրին։
Այսինքն, Էրդողանը Հայոց ցեղասպանության հետևանքով որբ մնացած հայ երեխաներին օգտագործում է Կարաբեքիրին մարդասեր ներկայացնելու համար, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.