Արցախի փրկարարները ևս 15 աճյուն են հայտնաբերել, մեկն էլ ադրբեջանական կողմն է փոխանցել
Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) փրկարարական ջոկատները հունվարի 29-ին որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել և վերադարձրել են 15 աճյուն: Տեղեկությունը հայտնում է ԱԻՊԾ-ն։
«Ռազմագործողությունների ընթացքում զոհված մեկ զինծառայողի աճյուն հայտնաբերվել է Մարտունու շրջանից, 13-ը՝ Ջրականի (Ջաբրաիլ) ուղղությունից»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ծառայությունը տեղեկացնում է նաև, որ մեկ զինծառայողի աճյուն Եղնիկներից (Արեգա սար) ադրբեջանական կողմն է փոխանցել հայկական կողմին: Վերջիններիս ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հունվարի 29-ի տվյալներով որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1344 աճյուն:
Այսօր փրկարարական ջոկատները կաշխատեն Հադրութի շրջանում և ՀՀ Սյունիքի մարզի տարածքում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
Նշենք, որ որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև զոհված կամ անհետ կորած զինծառայողների հարազատները, ռազմագործողություններին մասնակցած և տեղանքին ծանոթ ուղեկցող-կամավորներ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.