Մոսկվայի կենտրոնում փակվել է մետրոյի 7 կայարան չարտոնագրված ակցիայի հնարավոր անցկացման պատճառով
Մոսկվայի կենտրոնում կսահմանափակվի հետիոնտերի տեղաշարժն ու կփակվեն մայրաքաղաքի մետրոպոլիտենի յոթ կայարանները չարտոնագրված ակցիայի հնարավոր անցկացման պատճառով, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«ԶԼՄ-ներից և Համացանցից ստացվող չարտոնագրված ակցիաներին մասնակցելու կոչերի առնչությամբ հաղորդում ենք, որ 2021 թվականի հունվարի 31-ին Մոսկվայի կենտրոնում կսահմանափակվի հետիոտների տեղաշարժը»,-լրագրողներին հայտնել են Մոսկվայում Ռուսաստանի ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունցի:
Ոստիկանության տվյալներով՝ 08:00-ին Մոսկվայի մետրոպոլիտենի Ալեքսանդրովսկի սադ, Օխոտնի ռյադ, Տեատրալնայա, Պլոշադ Ռեսպուբլիկի, Կուզնեցկի մոստ, Լուբյանկա, Կիտայ գորոդ մետրոյի կայարանների մուտքն ու ելքը փակվել է:
Բոլոր սահմանափակումները կգործեն մինչև ոստիկանության հատուկ հրահանգը, նշել են ՆԳՆ-ում:
Բացի այդ, կիրակի փոփոխության կենթարկվի նաև վերգետնյա հանրային տրանսպորտի երթևեկությունը Մոսկվայի կենտրոնում:
Միևնույն ժամանակ Ռուսաստանի ՆԳՆ-ից և ՌԴ գլխավոր դատախազությունից նախազգուշացրել են չարտոնագրված ակցիաների հնարավոր մասնակիցներին, որ այդպիսի ակցիաների սադրիչ և բռնություն ենթադրող գործողությունները կորակավորվեն ՔՕ զանգվածային անկարգությունների մասին հոդվածի հատկանիշներով, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.