«Հյուսիսային հոսք-2» գազատարը կառուցվել է ավելի քան 95 տոկոսով
«Հյուսիսային հոսք-2» գազատարը ներկայում կառուցված է ավելի քան 95 տոկոսով: Այդ մասին ասել է ՌԴ փոխնախագահ Ալեքսանդր Նովակը կիրակի «Ռոսիա-1» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Հյուսիսային հոսք-2»-ը կոմերցիոն նախագիծ է, որն իրականացվում է իր հերթին օտարերկրյա ընկերությունների միջոցով, որոնք շահագրգռված են Ռուսաստանից գազի մատակարարմամբ: «Գազպրոմ» ընկերությունը ստեղծել է համատեղ ձեռնարկություն, որը գրեթե իրականացրել է նախագիծն ավելի քան 90 տոկոսով:
Նովակի խոսքով՝ գազատարն արդյունքում ամբողջությամբ կկառուցվի՝ չնայած ԱՄՆ-ի ապակառուցողական գործողությունների, որը փորձում է խոչընդոտել դրա իրականացմանը:
«Դրանում շահագրգռված են եվրոպական երկրները, եվրոպական ընկերությունները: Մենք համոզված ենք, որ չնայած ապակառուցողական մոտեցումներին, որոնք նկատվում են ԱՄՆ-ի կողմից, այն կկառուցվի»,-ասել է նա:
«Այդ նախագիծն ամբողջովին համապատասխանում է եվրոպական օրենսդրությանը: Այդտեղ պարզապես կա ինչ-որ մրցակցային պայքար ամերիկյան գործընկերների կողմից, որոնք ցանկանում են իրենց հեղուկ գազը մատակարերել Եվրոպա, այսինքն, ըստ էության, դրանք ոչ շուկայական մրցակցային մեթոդներ են»,-հավելել է Նովակը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.