Երվանդ Մալունց․ Կառավարությունը չի տիրապետում սահմանների հետ կապված որևէ ինֆորմացիայի
Երեկվանից համացանցում, և ոչ միայն, ակտիվ քննարկման թեմա է դարձել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի սահմանամերձ գյուղերի՝ ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած ցուցակը: Խնձորեսկի գյուղապետարանի հաղորդմամաբ՝ այս մասին հայտարարել է Խնձորեսկ վարչական շրջանի ղեկավար Երվանդ Մալունցը։
«Պատերազմի ավարտից ի վեր տեղի են ունենում սահմանազատման աշխատանքներ, որոնց հայկական կողմից մասնակցում են տեղաբնակները և բանակը. պարզ է, որ կառավարությունից ոչ ոք տեղյակ չէ, թե որ գյուղը թշնամու հետ սահմանային ինչ մակարդակի և լրջության խնդիրներ ունի: Արձանագրենք փաստ, որ սահմանի և սահմանային գյուղերի հետ կապված որևէ ինֆորմացիայի կառավարությունը չի տիրապետում:
Խնձորեսկցին այսօր հնարավորություն չունի իր իսկ սեփական դաշտում սեզոնային աշխատանքներ իրականացնելու, քանի որ զինված թշնամին «այդպես է կամենում»: 434 տնտեսություն ունեցող գյուղը, որի մշտական զբաղմունքն անասնապահությունն ու հողագործությունն է, այսօր կանգնած է ապրուստի միջոցն իսպառ կորցնելու առաջ. Խնձորեսկի երիտասարդներից ամեն մեկը մի ձորում, զենքը ձեռքին, քունն ու հանգիստը կորցրած անասուն է պահում, որ կարողանա իր ընտանիքի կարիքները հոգալ, և հարց` սահմանամերձն էլ ո՞նց է լինում»,- հայտարարել է Մալունցը և հետգրությամբ դիմել կառավարությանը՝ հորդորելով լուրջ հարցերում չշտապել, իսկ ինչ վերաբերվում է հավանությանը, ապա ոչ այդքան կարևոր է իր՝ Կառավարության, որքան սահմանին ապրող գյուղացու կարծիքը:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որով մասնավորապես հայտնում էր, որ Սյունիքի և Գեղարքունիքի մարզի 39 համայնք կընդգրկվի ՀՀ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրում․ նախագիծն արժանացել է Կառավարության հավանությանը, տեղեկացնում է Tert.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 11:46
Варварская бакинская администрация усиливает антиармянские настроения, угрожая безопасности Армении, считает заведующий Кафедрой иранистики факультета востоковедения ЕГУ Вардан ВОСКАНЯН.
-
2025-06-03 11:43
Отставка начальника полиции Армении Арама Ованнисяна может быть связана с недовольством премьер-министра Никола Пашиняна организацией безопасности в день празднования его 50-летия. Об этом пишет газета "Грапарак".
-
2025-06-03 11:40
Руководитель офиса Владимира Зеленского Андрей Ермак вылетел в США. Об этом пишет "СТРАНА.ua".
-
2025-06-03 11:39
Соединенные Штаты закрыли две военные базы в Сирии и передали еще одну под контроль курдских "Сирийских демократических сил" (СДС) в рамках постепенного сокращения военного контингента. Об этом сообщил представитель Пентагона в интервью телеканалу Al Arabiya. Его слова приводит ТАСС.